Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

19 Նոյեմբերի, 2026

2026 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպվել էր Լուար դեպարտամենտից ընտրված պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ֆրանսիական «Nouvelles d’Arménie» պարբերականը։

Համաժողովին մասնակցել են քաղաքական, լրագրողական, մշակութային և մարդասիրական ոլորտների ներկայացուցիչներ։ Քննարկումների առանցքում եղել են Արցախի ապագան, արցախահայության իրավունքները, ինքնության ու մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ֆրանսիայի քաղաքական ուժերի դիրքորոշումներին Արցախի հարցում՝ առաջիկա նախագահական ընտրությունների համատեքստում։ Քննարկմանը ներկայացված են եղել «Հանրապետականներ», «Անհնազանդ Ֆրանսիա» և այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։
Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը համաժողովի ամփոփիչ ելույթում ընդգծել է, որ Արցախի հիշողությունը պահպանելու, 120 հազար բռնի տեղահանված հայերի ինքնությունը պաշտպանելու և Արցախի ապագայի հեռանկարներ ձևավորելու համար անհրաժեշտ են հավաքական ջանքեր։

Մասնակիցներն ընդգծել են Արցախի  ապագայի հարցով միջազգային աջակցության շարունակական մոբիլիզացման անհրաժեշտությունը՝ անկախ քաղաքական տարաձայնություններից։

Նմանատիպ նյութեր

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 250 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2026թ. հոկտեմբերի 1-ին ստոորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01...

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով

Այսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներկայացրած տվյալներով՝ Հունիսի 21-ին՝ 15 ժամ 02 րոպե։ Նոյեմբերի 19-ին՝ 9 ժամ 51 րոպե...

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Պուտինն ու Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը. Կիրիլ Դմիտրիև

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը տրամադրված են ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈՒՆՀ) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ Չինաստանի...