«Նախ՝ գողության հետ կապված։ Դրոշները գողացել եք դուք, գողացել է ձեր իշխանությունը։ Նախորդ խորհրդարանի ավարտից հետո այստեղից եք գողացել, Ֆրանսիայի հրապարակից եք գողացել, շատ տեղերից եք գողացել։
Մի գաղտնիք բացեմ. վաղը կարող եք հերթական անգամ Քննչական կոմիտեին ուղարկել մեր տուն։ Առավոտյան պատշգամբիցս հանեք այն դրոշը, որը տարիներ շարունակ կախված է, դա էլ գողացեք։
Ինչ վերաբերում է նրան, որ թափանցիկ եկել և հայտարարել եք, ապա ութ տարվա ընթացքում այս ամբիոնից հարյուրավոր հայտարարություններ եք արել։ Ամեն անգամ հետ եք եկել, անմեղսունակի նման կանգնել ու ասել՝ սխալվել եմ։ Մի անգամ ասել եք՝ դաշնակցական եմ եղել, համարել եմ, որ Արցախը Հայաստան է։ Ամեն տարի մի բան եք ասել։ Անկախության հռչակագրի վերաբերյալ էլ ամեն տարի մի բան եք ասել։
Ասում եք՝ Սահմանադրությունը փոխելու մասին խոսել ենք 2018 թվականին։ Այո՛, 2018-ին եք խոսել, 2019-ին, 2020-ին՝ Սահմանադրական դատարանի մասին։ Բայց հիշեք՝ Սահմանադրությունը փոխելու մասին խոսելուն զուգահեռ ինչպիսի դիֆերամբներ էիք գրում Անկախության հռչակագրի մասին, մինչև հասավ այն պահը, երբ Ադրբեջանն ասաց՝ առը հա, չհանեք անկախության հռչակագիրը, այդ թուղթը, որի ստորագրությունը մեզանից մուրում եք, չենք ստորագրելու»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





