Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան

18 Նոյեմբերի, 2026

Կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանը փաստաբանների միջոցով գրառում է փոխանցել է․ ««Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Սա դասականի հայտնի ձևակերպումն է։ Այդ ձևակերպման գռեհիկ դրսևորումներին ենք ականատես դառնում Հայաստանում։
Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն, որպեսզի այն դարձնի սովորական լրահոսի մաս և խուսափի պատասխանատվությունից։

Ամեն ինչ սկսվեց կորոնավարակի տարածման օրերից։ Հետո եկան պատերազմի օրերը։ 44-օրյա պատերազմի զոհերի ճշգրիտ թիվ մինչև այժմ չի ներկայացվել։ Տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հնչեցնում։ Չկա հստակություն, չկա զոհերի անուն-ազգանունների ամբողջական ցուցակ։ Զոհերի քանակի մասին խոսում են պլյուս-մինուսով։

Սրանց համար մարդու կյանքը գրոշի արժեք չունի։ Սրանք մահաբեր իշխանություններ են։
Այսպես կոչված խաղաղության դարաշրջանում զինվորների սպանության և ինքնասպանության դեպքերը դարձել են սովորական երևույթներ։ Ավելի ճիշտ՝ հանրությանը փորձում են ընտելացնել այդ մահերին, որպեսզի ամեն ինչ շատ նորմալ և սովորական դառնա։

Պաշտպանության նախարար աշխատող Սուրեն Պապիկյանին հարց են տալիս կոնկրետ մահվան դեպքի կապակցությամբ, իսկ ինքը պատասխանում է վիճակագրական տվյալներով, բերում մահվան թվեր, զարմանում, որ իրեն են համարում պատասխանատու։ Նա փորձում է համոզել, որ ամեն ինչ կարգին է։
Վարչապետի պաշտոնը զբաղեցնողն էլ բանակային սպանություններն ու ինքնասպանությունները հիմնավորում է․․․ խաղաղությամբ։ Ասում է՝ զինվորներն «արխային» են ընկնում ու․․․ սպանվում/ինքնասպանվում։

Օրերս կալանավայրում մահացավ Ստեփանավանի ղեկավարի ընդդիմադիր թեկնածու Արսեն Գևորգյանը։ Նա ապօրինաբար կալանավորվել էր ընտրություններից առաջ։
Արդարադատության նախարար աշխատող Սրբուհի Գալյանը, անդրադառնալով ողբերգական այդ դեպքին, կրկին դիմում է վիճակագրության օգնությանը՝ փորձելով հիմնավորել, որ ամեն ինչ կարգին է։
Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ «թավշյա» իշխանության ընդդիմախոսը հայտնվում է բանտում և այնտեղ մահանում։ «Ժողովրդավարության բաստիոնում» կյանքը դառնում է թանկ և վտանգավոր, իսկ մահը՝ վիճակագրություն։

Երբ մահը դառնում է վիճակագրություն, հասարակությունը վերածվում է բիոզանգվածի՝ առանց անցյալի հիշողության ու առանց ապագային միտված համատեղ ջանքերի։
Մենք իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի Հայաստանում մահը դառնա սովորական երևույթ, առավելևս՝ նորմալ երևույթ։

Մահը վիճակագրություն չէ։ Ամեն մահի հետևում մարդն է՝ իր տիեզերքով, իր տեսակով, իր միջավայրով։
Մարդը վիճակագրության տարր չէ։ Արսեն Գևորգյանի մահը ոչ թե Գալյանի վիճակագրության նյութ է, այլ կոնկրետ քաղաքական սպանություն։ Այո՛, սպանություն։ Խոսքն ուղիղ սպանության մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ գործադիր իշխանության անօրինական հրահանգով դատական իշխանությունը քաղաքական հետապնդում է իրականացնում, և ունենում ենք մահվան դեպք։
Արսենը կմահանա՞ր, եթե քաղաքական դրդապատճառներով չկալանավորվեր և վատ պայմաններում չպահվեր։ Հարցը հռետորական է։

Կալանավայրում գտնվող մարդը տարատեսակ հեգաբանական ճնշումների է ենթարկվում։ Այդ ճնշումները բազմապատկվում են, երբ մարդը 100 տոկոսով ապօրինի է կալանավորվում։ Մեկի սիրտը դիմանում է, մյուսինը՝ ոչ։ Ու սա վիճակագրություն չէ։ Սա մարդկային ճակատագիր է, երկրի ճակատագիր է։ Տե՛ր կանգնեք այդ ճակատագրին, որպեսզի ապրելն ու արարելը դառնան նորմա և մահը չոր վիճակագրության չվերածվի»»։

Նմանատիպ նյութեր

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված...

416 միլիարդ դրամը կարելի էր ուղղել թոշակների բարձրացմանն ու բարեկեցության այլ ծրագրերին․ Վարդևանյան 

«Ըստ էության, նաև այն հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ, թույլ է տալիս եզրահանգել, որ այս բյուջեն դասական իմաստով մեր հասարակության բարեկեցության բյուջեն չէ, այլ ավելի շատ հերթական պետական բյուջեն է։ Այս հարցին և դրա մանրամասներին...

Արտասահմանյան փորձագետներ են այցելել Հայկական ԱԷԿ

Արտասահմանյան փորձագետներ են այցելել Հայկական ԱԷԿ

2026 թվականի նոյեմբերի 2-ից 18-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից կազմակերպված գործընկերային ստուգումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետներ։...

Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է․ «Ազատություն»

Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային հաշվեկշիռը գրեթե ամբողջությամբ Բաքվի օգտին է․ «Ազատություն»

Հայաստանից Ադրբեջան է արտահանվել 95 հազար 500 դոլարի ապրանք։ Այս մասին են վկայում Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալները։ Այս մասին գրում է «Ազատություն»-ը Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ Ադրբեջան հայկական արտադրության...

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ նախագիծն ընդունվեց

Մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները 2027-ից կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում․ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովը նոյեմբերի 17-ի նիստին առաջին և երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց   մի շարք նախագծեր: Առաջին ընթերցմամբ ընդունվեց Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնմանն առնչվող նախագծին, որով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից...