«Ի դեպ»․ Ավինյանի տարօրինակ արդարացումը

17 Նոյեմբերի, 2026

Ի դեպ, Երևանի քաղաքապետը հայտարարում է, որ շենքերը խցանումներ չեն ստեղծում, մարդկանց ավտոմեքենաներն են ստեղծում խցանումներ՝ դրանով փորձելով րդարացնել Երևանում անկանոն շինթույլտվոււթյունները, սնկի պես աճող շենքերը։

Հետո մեղքը իրենից գցելու համար ասում է՝ 2021-ին էին շենքերի ու համալիրների ռեկորդային՝ 108 թույլտվություն տվել։

Բայց արդյո՞ք հնարավոր է տարանջատել նորակառույց բազմաբնակարան շենքերն ու դրանց հետևանքով ավելացող ավտոմեքենաների թիվը։

Ենթադրենք՝ այդ 108 շինթույլտվությունների արդյունքում կառուցվել են բազմահարկ շենքեր, բիզնես և այլ կենտրոններ, յուրաքանչյուր շենք և յուրաքանչյյուր կենտրոն քա՞նի հարյուրով է մեծացնում ավտոմմեքենաների թիվը։

Իհարկե, շենքն ինքնին չի երթևեկում և խցանում չի առաջացնում։ Բայց այդ շենքում բնակվող հարյուրավոր ընտանիքներն ամեն օր օգտվում են քաղաքի ճանապարհներից, ջրից, գազից, էլեկտրաէներգիայից, օգտվում են աղբահանության ծառայություններից։ Այսինքն՝ նորակառույցների հետևանքով մեծանում է ոչ միայն բնակչության խտությունը, այլև քաղաքի ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ մեքենաների։

Եվ սա դեռ ամենը չէ։ Հիշեցնենք՝ 2018 թվականին իշխանության գալուց հետո Երևանի գլխավոր ճարտարապետը խոստանում էր, որ քաղաքի կենտրոնում այլևս շինթույլտվություններ չեն տրամադրվելու։ Սակայն այսօր մայրաքաղաքում շարունակվում է ինտենսիվ շինարարությունը։

ՀՀարցն այն է, թե քաղաքային իշխանությունն արդյոք հաշվարկո՞ւմ է, թե յուրաքանչյուր նորակառույց շենք ինչ լրացուցիչ բեռ է ստեղծում քաղաքի համար։ Այնպես որ Տիգրան Ավինյանի խոսքը, թե շենքերը խցանումներ չեն ստեղծում, կարծում ենք՝ բոլորովին արդարացված չէ։

 

Նմանատիպ նյութեր

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

Աննա Հակոբյանն արդեն խոսում է ոչ թե պարզապես խցանումներից, այլ իր կողակցից. Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է․ Շատերը սա կընկալեն որպես հարված Տիգրան Ավինյանին կամ քաղաքային կառավարմանը, բայց իրական ասելիքը թաքնված է բոլորովին այլ տեղում։ Տիկին Աննան ասում է, որ գիտի՝ կոնկրետ որ օրվանից է...

ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել, բայց եղել են Արսենի անունն արատավորող շատ հայտարարություններ․ Նարեկ Կարապետյան

  «Մեր ընկեր Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան դեպքից հետո այսօր Ազգային ժողովում, որտեղ հավաքվել են՝ օրենքով պետք է հավաքված լինեն քաղաքական կարևոր դերակատարում ունեցող մարդիկ, ընդամենը մի հոգի է «Քաղաքացիական պայմանագիր»...

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Առաջարկվում է բարձրացնել մի շարք ճանապարհային խախտումների տուգանքները և սահմանափակումներ մտցնել էլեկտրական ինքնագլորների համար

Ազգային ժողովում քննարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է մի շարք ճանապարհային խախտումների համար տուգանքները 5 հազարից բարձրացնել մինչև 20 հազար դրամ՝ սահմանելով նաև լրացուցիչ տուգանային միավորներ։ Մասնավորապես, խստացվելու են սխալ կայանման, կանգառի արգելքի և մինչև...

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են օրենսդրական հիմք ստեղծել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի համար

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին առաջարկել է ձևավորել օրենսդրական հիմք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի համար և վերանայել իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող անձանց...

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան

Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու։ Այս մասին դատարանում լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Թույլ չենք տալու Սահմանադրության փոփոխությունը՝ անկախ նրանից, թե որքան երկար ինձ կպահեն կալանքի տակ»,-...