«Մեր ընկեր Արսեն Գևորգյանի անժամանակ մահվան դեպքից հետո այսօր Ազգային ժողովում, որտեղ հավաքվել են՝ օրենքով պետք է հավաքված լինեն քաղաքական կարևոր դերակատարում ունեցող մարդիկ, ընդամենը մի հոգի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ ձեր խմբակցությունից, ցավակցություն հայտնել մեզ մահվան հետ կապված։ Բացի դրանից՝ եղել են Արսենի անունն արատավորող շատ հայտարարություններ։ Ժողովուրդ, շատ բաներ կարող ենք խոսել, բայց մի բան պարզ է, որ այս գործընթացի մեջ մարդկությունը, մարդկայնությունը պետք է չկորցնենք մենք իրար հանդեպ։ Մենք ունենք արդար բողոք ու այդ բողոքը առաջ ենք տանելու։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը այն տեղը չէ, որտեղ հայերը պետք է մնան։ Մարդիկ, բազմաթիվ են դեպքերը։ Մեր մյուս գործընկերներից մեկը, ում կալանավորել էին, դարձյալ քաղբանտարկյալ, առողջական վատ խնդրի ժամանակ դիմում է դեղի համար, ասում են՝ հո «Դիլիջան ռեզորտ» չես եկել, դիմացիր»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






