«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների վերաբերյալ։
Խորհրդարանական լսումների ընթացքում նա նշել է, որ քննարկման գաղափարն առաջացել էր ավելի վաղ, սակայն մինչև լսումների կազմակերպումը քրեակատարողական հիմնարկում մահացել է Արսեն Գևորգյանը, ինչը, նրա խոսքով, ևս մեկ անգամ ընդգծել է թեմայի հրատապությունը։



