«Քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների մասին եմ ուզում խոսել և շատ կարևոր մի բան ասել․ այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Եթե ներքևից սկսենք, դրանք քրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետև՝ Քրեակատարողական ծառայության պետը և արդարադատության նախարարը։
Եթե փորձենք շատ պարզեցնել, ապա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում թախտաբիթիներ կան, որովհետև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է։ Այս հարցերը հնարավոր է լուծել շատ արագ՝ կարճ ժամկետում։ Կյանքը դա ցույց է տվել․ եթե որևէ հանրային միջոցառում կամ փարթի կազմակերպելու անհրաժեշտություն է լինում, միջոցները հայթայթվում են, և մեկ անձից գնումների միջոցով կարճ ժամկետում բոլոր խնդիրները լուծվում են։ Նույն միջոցներով հնարավոր է շատ կարճ ժամկետում լուծել Քրեակատարողական ծառայության բոլոր խնդիրները և բարելավել պահման պայմանները։ Այդ միջոցները կարելի է վերցնել պաշտոնատար անձանց գրպանից և այն առերևույթ կոռուպցիոն գործարքներից, որոնք իրականացվում են տարբեր միջոցառումների կազմակերպման համար»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





