«Ընդդիմության երեք առաջնորդներ՝ Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան։ Բացառիկ անձեր։
Ռոբերտ Քոչարյանը Արցախի անկախության կայացման գործում մեծ վաստակ ունեցող մարդ է, ում անունը գրվելու է մեծատառով։ Սամվել Կարապետյանը, ում անունը ևս գրվելու է մեծատառով՝ որպես հայ ժողովրդի ամենամեծ բարերար։ Գագիկ Ծառուկյանը, որին հնարավորություն է տրվել որոշ ոլորտներ կայացնելու, և նա փայլուն իրականացրել է այդ աշխատանքը՝ կայացնելով մի շարք ոլորտներ։
Վերջին երկուսն ունեցել են համագործակցության ճանապարհ, ունեցել են կոմպրոմիս Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ առաջինը չի ունեցել։ Բայց երբ ինչ-որ մի պահի նրանք կանգնեցին և ասացին, որ երկիրը հանձնվում է, որ պետք է պայքարել, որ երկիրը սարսափելի ճգնաժամի մեջ է՝ աղետի ու աղքատության մեջ, երեքն էլ քննադատեցին Նիկոլ Փաշինյանին և երեքն էլ արժանացան նույն ճակատագրին։
Այսինքն՝ որևէ նշանակություն չունի՝ համագործակցե՞լ եք, համագործակցո՞ւմ եք, ինչ-որ մի փուլում օգնե՞լ եք, թե՞ ոչ։ Այսպիսին է Նիկոլ Փաշինյանը», — այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց hayeli.am կայքի խմբագիր Անժելա Թովմասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





