Բարձրագույն դատական խորհուրդը քննում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և ևս վեց բարձրաստիճան հոգևորականների քրեական գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, հայտնում է «Ազատություն»-ը։
Ավելի վաղ Արդարադատության նախարարն էր Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացրել։
Քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան էր մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 27-ին և մակագրվել դատավոր Հակոբ Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին՝ առաջին դատական նիստի օրը, դատավորը ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։




