«Մարդը, որ մտնում է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, չգիտի՝ արդյոք դուրս կգա՞ այնտեղից, թե՞ այդ շենքը կփլուզվի իր գլխին»։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տիրող անմարդկային պայմանների մասին Ազգային ժողովում ահազանգել էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Նա Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին մի կարևոր հարց էր ուղղել. «Արդյո՞ք պատրաստվում եք համաներում հայտարարելու մասին նախագիծ ներկայացնել, թե՞ ոչ»։
Նախարարի պատասխանը կարճ էր ու միանշանակ՝ «Ո՛չ»։
Մինչդեռ բանտերը շարունակում են մնալ գերբեռնված, իսկ քրեակատարողական հիմնարկներում տիրող պայմանները՝ խիստ մտահոգիչ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստանի» թիմի անդամ, քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանը։
Այս մահը ևս մեկ անգամ հրատապ է դարձնում քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների, գերբեռնվածության և կալանավորված անձանց կյանքի ու առողջության պաշտպանության հարցը։






