Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

13 Նոյեմբերի, 2026

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Արսեն Գևորգյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ՝ հոկտեմբերի 21-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում է ընտրակաշառք տալու մեջ. քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ ունի 24 անձ, այդ թվում՝ ավագանու անդամի թեկնածուներ, որոնց, ըստ ՀԿԿ տարածած տեսանյութի, իբրև ընտրակաշառք է տրվել։ Այսինքն՝ ըստ մեղադրանքի համայնքապետի թեկնածուն, իբր, ընտրակաշառք է տվել իր թիմակիցներին, ինչը, պաշտպանի գնահատմամբ, իրավաբանության հետ աղերս չունի։

Պաշտպանն ավելի վաղ մեզ հետ զրույցում հայտնել էր, որ Արսեն Գևորգյանը, թեև ցուցմունք չի տվել, բայց կալանքի միջնորդության քննարկման շրջանակներում հայտարարել էր մեղադրանքը չի ընդունում։ Մասնավորապես, Գևորգյանը հայտնել է, որ ընտրակաշառք չեն բաժանել, տեսագրությամբ երևացող գումարը տրվել է ավագանու անդամների թեկնածուներին՝ քարոզարշավի շրջանակներում վերջիններիս կենսական ապահովման հարցերը լուծելու համար՝ բենզինի, առօրյա հարցերի համար։

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը․ վերջինս հենց այն դատավորն է, ում հրապարակավ ավելի վաղ թիրախավորել էր Նիկոլ Փաշինյանը՝ ակնարկելով, որ Գագիկ Ծառուկյանին արդարացրել է կաշառքով։ Այդ հայտարարությունից հետո Գրիգորյանը մի շարք քաղաքականապես զգայուն գործերով հիմնականում հօգուտ մեղադրանքի կողմի որոշումներ է կայացրել, այդ թվում՝ Արսեն Գևորգյանի վերաբերյալ, ով կալանավորվելուց ընդամենը 20 օր անց մահացել է։
Քրեական գործը նոյեմբերի 6-ին մուտքագրվել է Հակակոռուպցիոն դատարան, նոյեմբերի 9-ին մակագրվել նախաքննության ընթացքում Գևորգյանի կալանավորման որոշումը կայացրած դատավոր Արամ Գրիգորյանին, վերջինս նույն օրը վարույթ ընդունելու որոշում է կայացրել, սակայն նոյեմբերի 10-ի առավոտյան Արսեն Գևորգյանը ՔԿՀ-ում մահացել է։

«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ դատավոր Արամ Գրիգորյանը սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ նշելով, որ մահվան փաստի վերաբերյալ կատարված տարբեր անձանց և լրատվական կայքերի հրապարակումներում, այդ թվում պաշտպանի կողմից կատարված հայտարարություններում, մեղադրյալի մահը անուղղակիորեն կապվել է նրան կալանավորելու հանգամանքի հետ, այդ կապակցությամբ նաև կասկածի տակ դնելով մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշման օրինականությունը, նաև արդեն գործը դատարան ուղարկված և նույն դատավորի վարույթում գտնվելու պայմաններում՝ տվյալ դատավորի անաչառությունը և անկողմնակալությունը: Դատավորը նշել է, որ թեև գտնում է, որ կարող է տվյալ վարույթի ընթացքում լինել անկողմնակալ, սակայն նշված հանգամանքները կարող են ողջամիտ կասկած հարուցել անաչառ դիտորդի մոտ, որ դատավորը կաշկանդված է նախնական անձնական կարծիքով ու համոզմունքով, այն է՝ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է ողջամիտ կասկած առաջանալ նախագահողի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ: Դատավորի ինքնաբացարկից հետո գործը վերամակագրվել է դատավոր Վարդգես Սարգսյանին։

Նմանատիպ նյութեր

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա․ Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է

Կարճատև այցով վերադառնում եմ Երևան, որովհետև վաղը մեկնելու ենք Կամբոջա՝ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու: Այս մասին ասել է Փաշինյանը՝ ինքնաթիռից հրապարակված տեսանյութում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով մեկնել...

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...