Այսօր 2-րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա հարձակման դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
Ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվում։ Մեկ անձ հայտնաբերվել է։
Հիշեցնենք՝ այսօր միջադեպ է գրանցվել տրոլեյբուսի վարորդի և «Chevrolet»-ի վարորդի միջև, վերջինը թքել է տրոլեյբուսի վարորդի վրա, ապա քաշքշուկ է սկսվել։





