Գեղարքունիքի մարզում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց

12 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորման հետևանքով «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Գավառ» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչներ 88-ամյա Ուստիան Ա․-ն, 36-ամյա Մելինե Ս․-ն, 16-ամյա Մ․ Խ․-ն, 12-ամյա Ն․ Խ․-ն և 2-ամյա Տ․ Խ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ Գեղարքունիքի մարզի բնակիչ 50-ամյա Ռուստամ Խ․-ն հայտնել է, որ վերջիններս թունավորվել են նույն օրը՝ ժամը 01։00-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված գազի կաթսայից արտանետված շմոլ գազի հետևանքով։Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

Նմանատիպ նյութեր

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...

Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական անպատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան 

  «Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն...

Կալանքի պայմանները դարձել են խոշտանգման միջոց․ Ձյունիկ Աղաջանյան

  «Նման գործելաոճով փորձ է արվում ընդհանրապես ոչնչացնել մրցակցային դաշտը, այսինքն՝ վերացնել հակառակ թեկնածուի առաջ գնալու և ընտրվելու ցանկացած հնարավորություն։ Մի բան հասկանանք․ այս ամենն իրականացնելու համար ընտրվում է կալանքը։...

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը. Երևանի քաղաքապետարան

Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում,...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտակական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հաարց է, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների...