ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խորհրդարանում քննարկվում է ժողովրդավարության հետընթացը

12 Նոյեմբերի, 2026

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտակական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 6 հաարց է, այդ թվում՝ «Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները վերնագրով հայտարարությունը։

«Հայտարարության ընդունման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավական և ժողովրդավարական ակնհայտ հետընթացը, օրեցօր ահագնացնող քաղաքական բռնաճշումները, որոնց հետևանքով հարյուրավոր քաղաքացիներ բացահայտ կամ քողարկված ձևով ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ ապօրինի քրեական վարույթներով ներգրավվելով որպես մեղադրյալներ։

Շատերի նկատմամբ իրականացվել և շարունակվում են միջազգային իրավունքով և ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված ազատությունների անհիմն սահմանափակումներ, շատերն, առանց օրինական դատական ակտերի, գտնվում են անազատության մեջ՝ քրեակատարողական հիմնարկներում կամ տնային կալանքի ներքո և այլն: Ճնշող դեպքերում հիմնական շարժառիթը քաղաքացիների քաղաքական հայացքներն են կամ քաղաքական գործունեությունը:

Ազգային ժողովի կողմից, իբրև առաջնային մանդատով օժտված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի, առաջարկվում է ընդունել սույն հայտարարությունն ու  քաղաքական հստակ դիրքրոշում դրսևորել ներկա անթույլատրելի և մերժելի իրավիճակի նկատմամբ։

Կարծում ենք՝ արձանագրվող գնահատականներն իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղված զգոնության կոչ են և հնարավորություն՝ վերանայելու իրենց ոչ իրավաչափ վարքագիծը, վերականգնելու իշխանության ճյուղերի անկախությունն ու խաթարված հավասարակշռությունը»,- նշվում է  հիմնավորման մեջ։

Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

 

Նմանատիպ նյութեր

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է...

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝...

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...

Սա ոչ միայն իրավական, այլև բարոյական անպատասխանատվություն է․ Լարիսա Ալավերդյան 

  «Աստվածաշնչյան խոսքերով, երևի, պետք է սկսեմ՝ «Սիրտս տխուր է մահու չափ», որովհետև, ըստ էության, տեսնում ենք, որ մահը՝ լինի բանակում, թե ազատազրկման վայրերում, կարծես սովորական է դառնում։ Եվ ամենածանրն այն է, որ հասարակության լայն...