Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճաբանություն-ծեծկռտnւք է տեղի ունեցել

11 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 3-ին խուլիգանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորապատ գյուղում գտնվող հյուրատանը վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է և նշված հյուրատանը Արմավիրի մարզի բնակիչներ 19-ամյա Նարեկ Մ.-ն, 23-ամյա Դավիթ Ո.-ն, 34-ամյա Տարոն Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 30-ամյա Էդգար Մ.-ն, 30-ամյա Գալուստ Մ.-ն, 27-ամյա Դավիթ Տեր-Հ.-ն, Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Արթուր Բ.-ն, Շիրակի մարզի բնակիչներ 55-ամյա Ջիվան Չ.-ն և 31-ամյա Աղասի Տեր-Հ.-ն կազմակերպել և մասնակցել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարտին Չ.-ի ծննդյան արարողությունը, որի ժամանակ նշված ռեստորանում սեղանի շուրջ միմյանց հետ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են Դավիթ Ո.-ն, Տարոն Բ.-ն, այնուհետև բոլորով դուրս են եկել հյուրատան բակ, որտեղ Դավթի Ո.-ն, Տարոն Բ.-ն և Գալուստ Մ.-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, տևական ժամանակ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, ապա ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել միմյանց։

Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մասնակիցներից մի քանիսին Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են, մյուսին որոնում են։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Ասուլիս՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների մասին

Տեղի է ունենում քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ մամուլի ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և գործող իշխանության քաղաքական ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով։ Մանրամասները՝ ուղիղ...

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին

Բելառուսն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին։ Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայտարարել է, որ կազմակերպության գաղտնի տեղեկատվությունը կարող է օգտագործվել դրա անդամ երկրների շահերին հակառակ։ Նա այս մասին...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել

Տեղի է ունենում Ազգային Ժողովի արտահերթ նիստ։ Փոփոխություններ և լրացումներ կարվեն «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, «Գնումների մասին» օրենքում, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության...

Բաքվի բարբարnuական վարչախումբը խիստ անhանգստացած է ՀՀ-Իրանի միջև շարունակական համագործակցությամբ. Ոսկանյան

Բաքվի բարբարnuական վարչախումբը խիստ անhանգստացած է ՀՀ-Իրանի միջև շարունակական համագործակցությամբ. Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն...