Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

11 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․

Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական հավակնությունների մասին և հրապարակել բովանդակությամբ ծրագրային հոդված, որում Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը որակել է պատրանք։

Գրիգորյանը պարզապես հավակնություն չի ներկայացնում՝ դառնալու Փաշինյանից առանձին քաղաքական դերակատար (կամ առնվազն բևեռ, որի շուրջ համախմբվելով և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալով՝ հնարավոր կլինի ավարտին հասցնել Հարավային Կովկասում անվտանգության ճարտարապետությունը վերանայելու աշխարհաքաղաքական ծրագիրը՝ Ռուսաստանին դուրս մղելու, Թուրքիայի ազդեցությունն ուժեղացնելու և հայ-իրանական սահմանին հակաիրանական սանիտարական գոտի ստեղծելու միջոցով)։ Նա նաև առաջ է քաշում ձևականորեն տրամաբանական թեզեր՝ հույս ունենալով, որ իրեն կլսեն անհրաժեշտ մայրաքաղաքներում։

Եթե Արմեն Գրիգորյանն իսկապես եվրոպական ուղղությունը պատրանք է համարում, ապա ինչո՞ւ նա հրաժարական չտվեց 2025 թվականի մարտի 26-ին, երբ Հայաստանի խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։

Հայաստանի իշխող վերնախավը ծայրահեղ կախված է արտաքին ուժերից, և Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»։ Նրան հստակ ազդակ են ուղարկել․ «Կհամաձայնես Վլադիմիր Պուտինի պահանջներին ու փաստարկներին՝ մենք քեզ կհեռացնենք մեր գործիքի միջոցով»։

Ընդ որում, Փաշինյանի սխալներից դասեր քաղելով՝ Գրիգորյանի բերանն են դրել այնպիսի թեզեր, որոնք կարող են ավելի ռացիոնալ ընկալվել, քան ՔՊ առաջնորդի գործողությունները։

Սակայն սա միայն թվացյալ տեսանելիություն է․ Գրիգորյանը սեփական հայրենիքը հանձնելու գործընթացին մասնակցելու համար չէր, որ այսօր «լուսավորվեր»։

Ռուսաստանին դուրս մղելու և Իրանի դեմ պատնեշ ստեղծելու գործընթացի հովանավորներին ժամանակ է անհրաժեշտ, իսկ «X» դերակատարին «Y» դերակատարով փոխարինելը (բայց խստորեն սեփական խաղաքարտերից ընտրված մեկով), նրանց կարծիքով, կարող է այդ ժամանակը շահել Մոսկվայի և Թեհրանի հետ հարաբերություններում։

Միակ բանը, որ բացարձակապես ակնհայտ է, այն է, որ մենք մոտեցել ենք Հարավային Կովկասի դիմագիծը փոխելու օպերայի հերթական՝ երրորդ գործողությանը։ Արդեն 18 տարի է՝ այդ օպերայում յուրաքանչյուրն ունի իր դերը, իր առջև դրված խնդիրների շրջանակը, ինչպես նաև վերը նշված՝ իր «մաշվածության սահմանաչափը»։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի...

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ս․-ի վարած «Chevrolet Colorado» մակնիշի, 60-ամյա Գրիգոր Մ․-ի վարած...

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...