Ֆիասկո. Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում. Բենիամին Մաթևոսյան

2 Սեպտեմբերի, 2026

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «ՌԴ նախագահի հետ հանդիպումը ձախողված էր։

Փաշինյանը, պետական ապարատի կամ սեփական խմբակցության արձագանքը կանխելով (Ինքը բոլորից լավ գիտի իր շուրջ հավաքված մարդկանց գինը ու սկզբունքայնութնան աստիճանը։ Իրենք առաջնորդվում են՝ «вовремя предать — это не предать,а предвидеть» սկզբունքով), նույնիսկ չսպասելով Հայաստան վերադառնալուն, հայտարարեց, թե Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններն անցել են «շատ լավ», ինչպես նաև կրկին, ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, անոնսեց շուտափույթ այցը Մոսկվա (նախորդ անգամ այցն իր կողմից նախանշվել էր հունիսի կեսերին):
Նույնիսկ եթե Փաշինյանն ինքնաթիռից ևս մեկ անգամ ուղիղ եթեր մտնի ու Լերմոնտովի կամ Մայակովսկու բանաստեղծություն կարդա, դա չի փոխի այն փաստը, որ.
1. Պուտինը չի շնորհավորել նրան «ընտրություններում տարած հաղթանակի» առթիվ։ Կրեմլի համար Փաշինյանի լեգիտիմության հարցը բաց է մնում։
2. Հանրաքվե անցկացնելու պահանջը հանված չէ։ Եթե դու Ալիևի պահանջով գնում ես հանրաքվեի, ապա իմացիր, որ այլոք ևս իրենց օրակարգով քեզանից հանրաքվե կպահանջեն։
3. ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքը դե ֆակտո չեղարկելու պահանջը լեգալացված է հանրային տիրույթում։
4. Հանդիպման փակ մասում չէր կարող անտեսվել Հայաստանում քաղաքական, աշխարհաքաղաքական բանտարկյալների հարցը։ Չկա որևէ հիմք չվստահելու Յուրի Ուշակովին, ով ավելի վաղ խոսել էր պաշտոնական Երևանի հետ այս թեմայի քննարկման մասին։
Հ.Գ. Փաշինյանի «ինքնիշխանությունը» չհերիքեց նրան, որպեսզի, ինչպես ցերեկը՝ ՇՀԿ+ ձևաչափով նիստի ժամանակ, Պուտինի հետ շփվեր հայերենով»։

Նմանատիպ նյութեր

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Քրեական դատարանից փախուստի դիմած կալանավորին դեռ չեն գտել. «Փաստինֆո»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Ավան» նստավայրից փախուստի դիմած կալանավորի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 506-րդ հոդվածի 1-ին մասով (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ...

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը և 2 փոխնախարարները պաշտոնանկ են արվել

ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ այսօրվանից դադարեցնում եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի պարտականություններս։ Այս երկու տարին ինձ համար իսկապես մեծ ու արժեքավոր դպրոց էր։ Այս ընթացքում հասցրինք մի շարք բաներ փոխել ու...

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին

Իրանը հարվածներ է հասցրել ԱՄԷ-ում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաներին։ Այս մասին հայտնում է իրանական բանակի մամուլի ծառայությունը։ «Իրանի բանակի տասնյակ անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել ԱՄԷ-ում գտնվող «Ադ-Դաֆրա» և «Ալ-Մինհադ» ռազմաբազաների ռադարային...

Հույս ու հավատ ունեմ, որ մի օր տղաների շիրիմներին կայցելենք լավ նորությունով․ Գառնիկ Դանիելյան

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...

Խաղաղությունը պետք է ստանալ ոչ ազատության հաշվին․ Գագիկ Բաղունց

  Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-ամյակը։ Բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ, արցախցի պաշտոնյաներ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու «Արցախի կանչը» հուշակոթողին։...