Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին․ Իրինա Յոլյան 

11 Նոյեմբերի, 2026

«Պետք է արձանագրենք, որ մեր պայքարի ընկեր Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին։ Նա մարդ էր, որը պատրաստ էր պայքարի, սկզբունքային էր, հայրենասեր։

Ի՞նչ արեցին այս իշխանությունները։ Չհաստատված մեղադրանքով քրեական գործի շրջանակում ձերբակալեցին, դրանից առաջ վարկաբեկեցին, փորձեցին արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը, բանտարկեցին և, ի վերջո, մարդուն հասցրին մահվան։

Հնարավո՞ր էր խուսափել այս ամենից, եթե իշխանությունը կալանքը որպես պատժիչ գործիք չօգտագործեր։ Իհարկե, հնարավոր էր։ Այս կերպ հնարավոր էր փրկել մարդու կյանքը։

Հայաստանի Հանրապետությունում սա առաջին նման դեպքը չէ։ Այսօր մենք այստեղ ենք՝ SOS հնչեցնելու և միջազգային կառույցներին կոչ անելու, որ Հայաստանում այս իրավիճակն այլևս չի կարող շարունակվել»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Ֆինանսների նախարարը պատասխանում է ԵԱՏՄ–ից դուրս լինելու տնտեսական հետեւանքի վերաբերյալ հարցին, թե ինչ կորուստ կունենա Հայաստան, ու դրա շրջանակում «հակադարձ հարց» ձեւակերպում, թե՝ մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ...

Անկախությունը կորցնելու հաշվին փորձում է մտնել ԵՄ․ Սևակ Խաչատրյան

  «Մոլդովան անկախությունը կորցնելու հաշվին փորձում է ներգրավվել ԵՄ-ի մեջ, այսինքն՝ միանալ Ռումինիային, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները կարողանան օգտվել ԵՄ-ի առավելություններից և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում կորցնել...

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։ Ինչպես մանրամասնում է...

Նախագահ Քոչարյանը գործին ազդելու մի ձև ունի՝ մեղադրողներին տրամաբանության դասագիրք ուղարկել․ Օրբելյան

  «Գործը նկարագրած է․ կարդում ես՝ այս մեկը այսպես արեց, այս մեկը այնպես արեց, այն մեկը այսպես արեց, այս մեկը այստեղ գնաց, սա էժան էր, սա թանկ էր։ Ասում ենք՝ հա, շատ լավ է, մի հատ հարցի պատասխան ենք մենակ ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ...

Ընդդիմադիր լինելը չպետք է քրեորեն պատժելի լինի․ Արեգա Հովսեփյան 

«Եկել ենք Եվրամիության դեսպանատան դիմաց, որովհետև կարծում ենք, որ այն լռությունը, որը կա այսօր, որևէ հիմնավորում չունի։ Մենք առաջարկում ենք Եվրամիությանը բարձրաձայնել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Հայաստանում, խոսել...