Ո՞վ է Արսեն Գևորգյանի մահվան մեղավորը

10 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։

Գևորգյանը կալանավորվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններից ընդամենը չորս օր առաջ։ Հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք էր կիրառել։


Ինչո՞
ւմ էր մեղադրվում Արսեն Գևորգյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն նրան մեղադրում էր խմբի կազմում ընտրակաշառք բաժանելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Գևորգյանը, ավագանու անդամի թեկնածուների և կուսակցության անունից հանդես եկող այլ անձանց օժանդակությամբ, ընտրություններին մասնակցելու և «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով գումարներ էր տվել Ստեփանավանի տարբեր բնակավայրերի մի քանի տասնյակ ընտրողների։


Ի՞նչ էին նշում պաշտպանները

Վերջինիս պաշտպան Ռոբերտ Խաչատրյանի փոխանցմամբ՝ տեսանյութում երևացող գումարները ոչ թե ընտրակաշառք էին, այլ ավագանու թեկնածուներին տրված միջոցներ՝ բենզինի, սննդի և առօրյա ծախսերի համար։ Փաստաբանը նաև ընդգծել էր, որ մեղադրանքում որպես գումար ստացողներ ներկայացված անձանց մեծ մասը հենց «Ուժեղ Հայաստանի» ավագանու թեկնածուներն էին և կրում էին կուսակցության լոգոտիպով հագուստներ։ Պաշտպանական կողմի պնդմամբ՝ կալանքի միջնորդությանը կից նյութերում վկաների ցուցմունքներ ներկայացված չէին։


Ո՞վ էր պահանջել Գևորգյանին կալանավորել

Կալանքի միջնորդությունը ներկայացրել էր քննիչը՝ որպես հիմնավորում մատնանշելով քրեական վարույթին խոչընդոտելու հնարավոր վտանգը։ Նկատնեք, որ հենց այս հիմքով են սովորոբար կալանքի տարվում ընդդիմադիր լիդերներն ու ընդդիմության ներկայացուցիչները։  Կալանավորման որոշումը կայացրել էր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, նույն դատավորը, ով խորհրդարանական ընտրություններից առաջ կալանք էր տվել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին։

Իսկ թե իրականում որտեղի՞ց է գալիս ընդդիմադիրներին կալանավորելու պահանջը և ո՞ւմ ձեռամբ է այն ի կատար ածվում՝ հայտնի է բոլորիս։


Արդյո՞ք Արսեն Գևորգյանին կալանավորելը պարտադիր էր

ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը կալանքը չի սահմանում որպես պարտադիր կամ միակ խափանման միջոց։ Օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված են նաև տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և այլընտրանքային միջոցներ։

Ավելին՝ 118-րդ հոդվածի համաձայն՝ կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցներն անբավարար են։ Քննիչը կամ դատախազը պետք է հիմնավորի դրա անհրաժեշտությունը, իսկ դատարանը՝ պատճառաբանված հաստատի այդ հիմքերը։ Ըստ Գևորգյանի պաշտպանների՝ երկուսն էլ առկա չէին։

Այսինքն՝ օրենքը պահանջում էր ոչ թե ինքնաբերաբար կալանավորել, այլ պարզել՝ արդյո՞ք հնարավոր չէր ենթադրյալ ռիսկերը չեզոքացնել ավելի մեղմ միջոցով։


Կա ևս մեկ ուշագրավ հանգամանք։
Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրած տեղեկության համաձայն՝ նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված 14 անձանցից 10-ի նկատմամբ կիրառվել էին կալանք և տնային կալանք, իսկ մյուսների նկատմամբ՝ ազատությունից չզրկող այլընտրանքային միջոցներ։

Այսինքն՝  նույնիսկ նույն գործով իրավապահներն ու դատարանը տարբերակել էին խափանման միջոցները։

Հետևաբար հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ հենց Արսեն Գևորգյանի դեպքում ընտրվեց ազատությունից զրկելու ամենախիստ տարբերակը։

Ո՞վ է պատասխան տալու կալանավայրում նրա առողջական վիճակի նկատմամբ վերահսկողության համար, արդյո՞ք Գևորգյանն անցել է անհրաժեշտ բուժզննումները և ժամանակին ստացել անհրաժեշտ բուժօգնություն։ Որքանո՞վ են կալանքի պայմանները համապատասխանել վերջինիս առողջական վիճակին։

Արսեն Գևորգյանի մահը պետք է դառնա լիարժեք, թափանցիկ և անկախ քննության առարկա։

Երբ մարդը մահանում է պետության վերահսկողության ներքո գտնվող կալանավայրում, պատասխանատվության հարցն, իհարկե, դառնում է պետության պարտավորությունը։

Ընդդիմությանը կալանքի տանելու մոլուցքով տառապող գործող իշխանության պարագայում, սակայն, փոքր-ինչ միամտություն կլինի արդար քննության և պատասխանատվության սպասումը։

 

Աննա Գորգինյան

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Թուրքիայում՝ COP31-ի շրջանակում տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողությունը։ Նշենք, որ Անթալիայում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող...

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Ֆինանսների նախարարը պատասխանում է ԵԱՏՄ–ից դուրս լինելու տնտեսական հետեւանքի վերաբերյալ հարցին, թե ինչ կորուստ կունենա Հայաստան, ու դրա շրջանակում «հակադարձ հարց» ձեւակերպում, թե՝ մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ...

Անկախությունը կորցնելու հաշվին փորձում է մտնել ԵՄ․ Սևակ Խաչատրյան

  «Մոլդովան անկախությունը կորցնելու հաշվին փորձում է ներգրավվել ԵՄ-ի մեջ, այսինքն՝ միանալ Ռումինիային, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները կարողանան օգտվել ԵՄ-ի առավելություններից և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում կորցնել...

Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին․ Իրինա Յոլյան 

«Պետք է արձանագրենք, որ մեր պայքարի ընկեր Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին։ Նա մարդ էր, որը պատրաստ էր պայքարի, սկզբունքային էր, հայրենասեր։ Ի՞նչ արեցին այս իշխանությունները։ Չհաստատված մեղադրանքով քրեական գործի...

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։ Ինչպես մանրամասնում է...