Արևմուտքը Հայաստանին անվտանգության երաշխիքներ չի առաջարկել․ Գրիգորյան

9 Նոյեմբերի, 2026

 

«Հայաստանի իշխանությունները և նրանց մոտ կանգնած ուժերն անդադար խոսում են այն մասին, որ Հայաստանը ստիպված էր գնալ այս քայլին, որովհետև գործող անվտանգության համակարգը բավարար չէ Հայաստանի համար։

Նախ՝ Հայաստանում երբեմն անվտանգության համակարգի վերաբերյալ ինչ-որ իդեալական պատկերացումներ են ձևավորվում։ Նույնը վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված ակնկալիքներին։ Եթե որևէ դաշնակից չի համապատասխանում այդ իդեալական պատկերացումներին, ապա մենք համարում ենք, որ նա ընդհանրապես անպետք դաշնակից է, իսկ այդ համակարգն անպետք է։ Իհարկե, սա նման հարցերի նկատմամբ ոչ ողջամիտ վերաբերմունք է։

Այդ խոսակցությունները, իհարկե, ակտիվացան 2022 թվականի սեպտեմբերից՝ Ջերմուկի դեպքերից հետո։ Բայց այստեղ երկու կարևոր հանգամանք կա, որոնց մասին նախկինում էլ եմ խոսել։ Նախ՝ պետք է հաշվի առնենք, որ երկու տարի Հայաստանը, ըստ էության, դիմադրում էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարմանը, որի շահառուն նաև Ռուսաստանն էր։ Այսինքն՝ Հայաստանը տորպեդահարում էր որոշ քայլեր և գործողություններ, որոնց պատասխանատվությունը ստանձնել էին նաև ռուսները։

Բայց սա այնքան էլ կարևոր չէ։ Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուսաստանը բավականին բարդ իրավիճակում էր Ուկրաինայում։ Ակնկալել, որ միակ օգնությունը, որը մենք կարող էինք համարժեք համարել այդ իրավիճակում, ռազմական միջամտությունն էր, ինձ թվում է՝ ողջամիտ չէ։

Այստեղ առաջանում է նաև երրորդ հարցը՝ արդյոք մեզ ձեռնտու էր այդ իրավիճակը վերածել այդպիսի սկանդալի, այդպիսի մեծ խնդրի։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում նույնիսկ ուրախացան, որ ռուսները նման աջակցություն չցուցաբերեցին, որպեսզի հետագայում ավելի հեշտ լինի դա օգտագործել սեփական քարոզչության մեջ՝ ցույց տալու համար, թե ռուսներն անպետք դաշնակից են, հետևաբար՝ մենք ստիպված ենք այս քայլին գնալ և շրջվել դեպի Արևմուտք»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 9-ին, «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱՄՆ Լիհայի համալսարանի դոկտոր պրոֆեսոր Արման Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Մեր պայքարը չի կասեցվելու. Սամվել Կարապետյան

Նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար մեր նորագույն պատմության ամենածանր օրերից է։ Օր, որը հիշեցնում է, թե ինչպես մի ամբողջ ազգ 44 օր աննահանջ պայքարեց հանուն հայրենիքի, սակայն այդ ողջ ընթացքում երկրի ղեկավարների ճակատագրական սխալների հետևանքով կանգնեց ծանրագույն...

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա

Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովին (COP31)։ Նշենք, որ COP31-ը մեկնարկել է նոյեմբերի 9-ին և կտևի մինչև նոյեմբերի 20-ը։ Համաժողովի շրջանակում նոյեմբերի 11-12-ին նախատեսված է...

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն զինվորականների չի տեղակայի այդ տարածքում. Իրանի ԱԳՆ

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն զինվորականների չի տեղակայի այդ տարածքում. Իրանի ԱԳՆ

Հայկական կողմը իրանցի գործընկերներին հավաստիացրել է, որ «Թրամփի ուղու» իրականացման շրջանակում ամերիկյան զինվորականներ չեն տեղակայվի այդ տարածքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Նրա խոսքով՝ հայկական...

Ազգային ուժերը կարող են հասնել նրան, որ Հայաստանում վերականգնվի վերջնական խաղաղությունը․ Նարեկ Կարապետյան

  «Ո՞վ է եռապատկել Եռաբլուրը․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պատերազմ․ եռապատերազմի կուսակցությունը։ Ո՞վ է մեզ բերել երեք պարտություն․ եռապատերազմի կուսակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Իրենց...

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի պողոտայի խաչմերուկում. իրազեկում

Նոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Նշված խաչմերուկում Հերացու փողոցի կողմից դեպի Սարալանջի պողոտա ուղղության ձախ եզրային գոտուց...