Փաշինյանը հայրենասիրությունը որակում է «ստալինիզմ»․ քաղաքագետ

7 Նոյեմբերի, 2026

Հայաստանում հայրենասիրությունը ձեւավորվել է որպես ֆորպոստ՝ Ստալինի ամբիցիաները բավարարելու համար, ինչ որ ֆորումի ժամանակ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Գրում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ընդ որում, դահլիճի մեծամասնությունը կարծես թե երիտասարդներ են, որոնց մեծամասնությունն էլ թերեւս ամենեւին քաջատեղյակ չեն պատմությանը, ինչը որոշակի իմաստով նաեւ բնական է, օբյեկտիվ։ Երիտասարդները պատմության «գուրուներ» չեն կարող լինել, հետեւաբար շատ կարեւոր է, թե նրանց ով եւ ինչպես է մատուցում պատմությունը եւ դրա հետ կապված մյուս երեւույթները, դրանից բխող, ածանցվող իրողությունները, հետեւությունները եւ այլն։

Եվ ըստ էության, դահլիճում գտնվող երիտասարդները այդ իմաստով սպառելու են այն, ինչ «մատուցում» է Փաշինյանը։ Թե ինչ է մատուցում Փաշինյանը, թերեւս հայտնի է միայն իրեն, որովհետեւ ընդհանուր ջանքով հնարավոր է հասկանալ, որ նա ասում է հետեւյալը՝ հայրենասիրությունը մեզանում Ստալինն է ներարկել՝ մեզ ֆորպոստ դարձնելու նպատակով, եւ քանի որ հայրենասիրությունը Ստալինի ծնունդ է, պետք է հրաժարվել դրանից։ Ըստ էության, երիտասարդության շրջանում Նիկոլ Փաշինյանը հայրենասիրությունը որակում է «ստալինիզմ», խաղալով թերեւս Ստալինի անվան բացասական ընկալման վրա։

Մի կողմ թողնենք այն, որ Փաշինյանն ինքն իր քաղաքական գործունեության հետեւանքով փաստացի վերականգնել է այն ստատուս–քվոն, որ ըստ էության գծել է Ստալինը՝ Արցախը վերադարձնելով Ադրբեջանին, ինչը «խախտվել» էր հենց այն հայրենասիրությամբ, որը մեզ փաստորեն «դավադրաբար» ներարկել էր Ստալինը՝ ըստ Փաշինյանի։ Եթե նկատեք, ապա Նիկոլ Փաշինյանը երիտասարդների մոտ մեզանում գոյություն ունեցած հայրենասիրությունը վերածում է ինչ որ «հնդկական ֆիլմի», խճճելով պատկերը եւ խաղադրույք լկատարելով Ստալին անվան «բացասական մոգական» ազդեցության վրա։

Այս ամենն իրականում մի կարեւոր բանի ցուցիչ է։ Հայաստանում պետք է ընդդիմադիր աշխատանքի կարեւորագույն ուղղություն լինի երիտասարդությունը, հանգամանալից, համբերատար քաղաքական, քաղաքագիտակն, պատմական, եւ առհասարակ՝ լայն «ուսումնա–վարժական» ծրագրեր, սեմինարներ, քննարկումներ, պարզապես մտերմիկ խոսակցություններ, լայն շրջանակով, հետեւողական, համակարգային։ Պետք է երիտասարդության հետ աշխատել, նրանց պատկերացումները հայրենիքի, պետության, հայրենասիրության ու պետականապաշտության վերաբերյալ պատկերացումները մանիպուլյացիաներից եւ «հնդկական սերիալների» ոլորապտույտներից դուրս բերելու եւ առողջ ու ընդգրկուն միջավայր ներառելու համար։

Նմանատիպ նյութեր

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ Բաղրամյան պողոտայից դեպի Ռ․ Լեմկինի՝ ժողովրդին հայտնի Նոտարի փողոց տանող ճանապարհից մի քաղաքացու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...

Մոլդովայում հայտարարել են, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն արդեն մեկնարկել է

Մոլդովայում հայտարարել են, որ Ռումինիայի հետ միավորման գործընթացն արդեն մեկնարկել է

Մոլդովայի և Ռումինիայի միավորման գործընթացը փաստացի մեկնարկել է՝ երկու երկրների միջև ընդհանուր ճանապարհների կառուցման և էներգետիկ համակարգերի միավորման միջոցով։ Այս մասին հայտարարել է Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյը։ Գրում  Ռիա նովոստին։...

Չենք կարող թույլ տալ, որ այս իշխանության քայլերը ջարդեն մեր պետության հիմքերը․ Նարեկ Կարապետյան

Չենք կարող թույլ տալ, որ այս իշխանության քայլերը ջարդեն մեր պետության հիմքերը․ Նարեկ Կարապետյան

«Կոչ եմ անում Փաշինյանին՝ Ադրբեջանի նախագահի հետ իր կուլիսային զրույցների մասին ավելի շատ տեղեկատվություն տրամադրել հանրությանը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Սահմանադրության...

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել հակամարտության դիվանագիտական լուծումներից. ՌԴ ԱԳՆ

Ուկրաինայում հակամարտության բանակցային կարգավորման հնարավորությունները պահպանվում են, Ռուսաստանը երբեք չի հրաժարվել դիվանագիտական լուծումներից, «Ինտերֆաքսին» հայտնել է ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ատլանտիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Գուսարովը։ «Ռուսաստանը երբեք չի մերժել...