Զելենսկին բանակցություններից առաջ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացների հետ

5 Նոյեմբերի, 2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկուկես ժամ տևողությամբ զրույց է ունեցել ԱՄՆ հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ նվիրված եռակողմ բանակցությունների նախապատրաստմանը։

«Ուկրաինան պատրաստ է անհրաժեշտ քայլերի, մեր առաջարկները հստակ են, և մենք դրանք փոխանցել ենք ամերիկյան կողմին»,- գրել է նա թելեգրամյան իր ալիքում։

Զելենսկու խոսքով՝ նախօրեին Բրյուսելում Ուկրաինայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ՆԱՏՕ-ի, Համաշխարհային բանկի և գործարար համայնքի ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ նվիրված հետպատերազմյան վերականգնման հարցերին, իսկ այսօր տեղի կունենա հանդիպում՝ նվիրված Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին։

ԱՄՆ հատուկ բանագնացների հետ զրույցի ընթացքում քննարկվել են նաև հակաօդային պաշտպանության հարցերը, մասնավորապես՝ Patriot համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ երկկողմ համագործակցության ուղղությունները, այդ թվում՝ Drone Deals ձևաչափը։ «Խաղաղությանն այլընտրանք չկա, իսկ հետպատերազմյան անվտանգության երաշխիքները պետք է իսկապես անսասան և ամուր լինեն»,- նշել է Զելենսկին։

Ավելի վաղ Ուիթքոֆի հայտարարել էր, որ ԱՄՆ միջնորդությամբ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև աշխատանքային մակարդակով բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ը՝ Աբու Դաբիում։

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականներին։ Այս հանդիպումը շարունակությունն է երեկ՝ նոյեմբերի 4-ի ուշ երեկոյան քաղաքական ուժերի հետ տեղի ունեցած հանդիպման։ Մանրամասն՝ ուղիղ...

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. նոր մանրամասներ 5-ամյա երեխայի մահվան դեպքից. news.am

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի փոխանցմամբ՝ պատմել են շենքի բնակիչները։ «Շատ ուշադիր մարդիկ են, դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը...

Եթե Սահմանադրության նախագիծն ԱԺ-ում չի անցնում, դրան հետևում են արտահերթ ընտրություններ. Միրզոյան

  «Երբ որ կառավարությունը  բերում է  սահմանադրության նախագիծ, քվեարկությամբ անցնում է, դա մի իրավիճակ է, եթե չի անցնում, դրան հետևում է արտահերթ խորհրդարանական ընտրություն։ Չեմ կարող պատկերացել կամ հիշել մի իրավիճակ, որ մի...

Այսքան տարի ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցված է, դրանից ի՞նչ է փոխվել․ Արարատ Միրզոյան

  «Պետք չէ լինել մի տեղ, որտեղ ոչ դու ցանկություն ունես, ոչ մյուսները ցանկություն ունեն։ Մենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին վաղուց սառեցրել ենք, ընդ որում՝ ընդգծել ենք, որ մենք սառեցնում ենք և չենք խոչընդոտում...