Իշխանությունը չի կարողանում ջնջել ազգային հիշողությունն ու հայ ժողովրդի պահանջատիրությունը. Վահե Սարգսյան

2 Նոյեմբերի, 2026

Yerkir.am-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

— Ընտրություններին չկարողանալով լիարժեք խաբել ու մոլորեցնել հասարակությանը,
— չկարողանալով հայ ժողովրդի հոգուց ու մտքից ջնջել Արցախ-հայրենիքի հանդեպ պահանջատիրությունը, Հայոց ցեղասպանության՝ իբրև պահանջատիրության, պապենական Արևմտյան Հայաստանի՝ իբրև հայրենիքի, Արարատի՝ իբրև Սրբազան լեռան մշտավառ գաղափարն ու չստանալով անգամ պարզ մեծամասնություն,
— չկարողանալով կատարել Ալիևի սահմանած առաջադրանքները,
֊ սահմանադրական բաղձալի մեծամասնություն չունենալու արդյունքում միայնակ չկարողանալով ընդունել թուրք-ադրբեջանական ցեղասպան տանդեմի պարտադրած Սահմանադրությունը,
— չկարողանալով ժողովրդին մոլորեցնելու միջոցով ջնջել ՀՀ գոյության հիմնաքար Անկախության հռչակագիրն ու դրա վրա խարխսված հայոց նորանկախ շրջափուլի առաջին ու գործող Սահմանադրությունը,
— չկարողանալով կասեցնել հայոց նորանկախ հանրապետության հայկական ընթացքն ու «խաղաղության» մասին խաբեությամբ այն դնել Ալիևի հայաջինջ ռելսերի վրա,

սույն անձը գործի է դրել հին ու տխրահռչակ մեթոդները և փորձում է հարցը լուծել հակասահմանադրական ու հակաօրինական, իսկ այժմ դրան գումարած նաև խուլիգանական մեթոդներով՝ հավանաբար մտքում ունենալով դատարանների շրջափակման և նման շանտաժները։

Հ․գ․ Ընդունենք կամ չընդունենք, քննադատենք կամ գնահատենք, ուզենք, թե չուզենք՝ ընդդիմության հիմնական ու անզիջում կորիզն այժմ հայոց վերջին աննվաճ միջնաբերդերից մեկն է, որն ընկնելու դեպքում ցեղասպան Ալիևը վերջնական ու հաստատուն գերիշխանություն կհաստատի Երևանի վրա։

Նմանատիպ նյութեր

Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական...

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

ՀՀ իշխանությունները թշնամու օկուպացիոն ռեժիմ են, իսկ երկիրն այսօր զավթված և կառավարվում է թշնամու կողմից։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկմանը տեսակապով ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Բագրատ Սսբազանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող...