Փաշինյանը միտումնավոր է Հայաստանը տանում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման ճանապարհով․ Զատուլին

2 Նոյեմբերի, 2026

Ես համաձայն չեմ այն կարծիքի հետ, թե ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման համար մեղավոր են երկու կողմերը՝ և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

«Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայիս քաղաքական ուղին ընտրել է ոչ պատահականորեն և ոչ էլ 2020 թվականի իրադարձությունների ազդեցությամբ։ Սա այն քաղաքական գործչի գիտակցված ուղին է, որն իր ողջ կարիերան կառուցել է Ռուսաստանի հետ հարաբերությունները քանդելու և Եվրոպային կամ Ամերիկային ավելի մոտենալու ցանկության վրա։ Ամեն դեպքում՝ փոխելու Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշումը և հրաժարվելու հայկական ողջ անցյալից»,- նշել է Զատուլինը։

Պատգամավորի կարծիքով՝ այս ամենի միակ դրական կողմն այն է, որ այսօր Ռուսաստանում՝ բոլոր մակարդակներում՝ թե՛ փորձագիտական, թե՛ պաշտոնական, լիակատար հստակություն է մտել Փաշինյանի կառավարության հետ հարաբերությունների և դրանից բխող Ռուսաստանի Դաշնության գործողությունների հարցում։

«Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտագործել Ռուսաստանի Դաշնությանը, խաբել Ռուսաստանին և Եվրասիական տնտեսական միության մյուս դաշնակիցներին՝ արտոնյալ տնտեսական կապերից օգուտ քաղելով՝ վճարելու համար Հայաստանի՝ մի ճամբարից մյուսը տեղափոխվելու գործընթացը։ Եթե նախկինում՝ Ուկրաինայի հետ կապված իրադարձություններից և հատուկ ռազմական գործողությունից առաջ, կարող էինք կարծել, որ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը նույն բանը չեն, ապա այսօր ակնհայտ է, որ ԵՄ-ն մեր հակառակորդն է, թշնամին»,- ընդգծել է քաղաքական գործիչը։

Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ կիրականացնի այն որոշումները, որոնք անհրաժեշտ կհամարի սեփական տնտեսության և Եվրասիական միության զարգացման համար։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանը ամեն կերպ կզարգացնի Հայաստանի հետ մշակութային կապերը։

Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա, ըստ Զատուլինի, նա ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար։

«Խորապես ցավալի է, որ նա պատասխան է տալու ոչ միայնակ, այլ ամբողջ Հայաստանի հետ միասին»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում․ «Կարճ ասած»

Օրերս ճեպազրույցում լրագրողները մարդամեկին ասում են, որ որոշ ընկերություններ մարդկանցից գումար են վերցնում էլեկտրական ավտոմեքենաներ բերելու համար, բայց խաբում են․ տասնյակ հազարավոր դոլարներ են գրպանում։...

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ԿԳՄՍ նախարարի տեղակալ է նշանակվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Սիմոնյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի...

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական հարաբերությունների և արտաքին տնտեսական...

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

Թշնամին զավթել է և կառավարում է մեր երկիրը. Բագրատ սրբազան

ՀՀ իշխանությունները թշնամու օկուպացիոն ռեժիմ են, իսկ երկիրն այսօր զավթված և կառավարվում է թշնամու կողմից։ Այս մասին «Կալանավորված Հայաստան» խորագրով քննարկմանը տեսակապով ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Բագրատ Սսբազանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցող...