Ես լրջորեն կասկածում եմ, որ ՀՀ ընտրությունները կարող են օրինական համարվել. Զատուլին

8 Հունիսի, 2026

«Հայաստանում ընտրություններն արդեն գերազանցել են բոլոր ռեկորդները բռնության, վարչական ռեսուրսների օգտագործման և ձերբակալությունների առումով…

Ես լրջորեն կասկածում եմ, որ այս ընտրությունները կարող են նույնիսկ օրինական համարվել», — հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով Հայաստանում երեկ անցկացված խորհրդարանականա ընտրություններն ու ՔՊ-ի հաղթանակը 49.81% քվեներով։

RTVI-ին տված հարցազրույցում Զատուլինն ասել է, որ Փաշինյանի շարունակական իշխանությունը կհանգեցնի Մոսկվայի հետ ռազմական և քաղաքական կապերի վերջնական խզմանը։ Այս գործողությունների հիմնական հետևանքը կլինի Հայաստանում Ռուսաստանի պաշտպանական դիրքորոշման վերանայումը։

«Եթե Փաշինյանը պահպանի վերահսկողությունը, շարունակվի նրա նախկին կուրսը, որը կապված էր Ռուսաստանից հեռանալու և նրա նկատմամբ ռազմական և քաղաքական պարտավորություններից հրաժարվելու հետ, վաղ թե ուշ Շիրակում ռուսական ռազմաբազայի հարցը կբարձրանա», — ասել է խորհրդարանականը։

Տնտեսական ոլորտում Երևանը կշարունակի իր երկակի չափանիշների քաղաքականությունը, ասում է պատգամավորը։

Զատուլինը կարծում է, որ կառավարության հետագա ճնշումը Հայաստանի ներսում ընդդիմության վրա միայն կուժեղանա, չնայած այն հանգամանքին, որ «Հայաստանի մեծամասնությունը համաձայն չէ այս կուրսի հետ»։

Նմանատիպ նյութեր

Պետք է լինենք կոռեկտ և զգուշավոր․ Փաշինյանը՝ Ռուսաստանի դեմ հայտարարությունների մասին

  «Շիրակի մարզպետին պաշտոնից ազատելու հիմքեր չեմ տեսնում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջինիս հակառուսական գրառմանը։ «Իրավիճակը պարզաբանման կարիք ունի։ Անհրաժեշտ է լինել հնարավորինս...

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Միլիոնավոր դրամների թմրամիջոցների հսկայական թաքստոցներ Երևանում. կա երեք ձերբակալված

Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մաքսանենգ ճանապարհով Հայաստան են ներկրվել առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, որոնք տեղադրվել են թաքստոցներում՝ հետագայում...

Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է․ Փաշինյան

  «Հայաստանի Անկախության հռչակագրի տեքստը հակապետական է: Այդ տեքստով հնարավոր չի ունենալ անկախ պետություն, այդ տեքստը պետություն ունենալու անհնարինության մասին է։ Մենք պետք է դասեր քաղենք մեր պատմությունից»,- այս մասին ճեպազրույցում...

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ․ մեկ զոհ կա

Ինչպես արդեն հայտնել ենք այսօր փլուզում է տեղի ունեցել Գաջեգործների փողոցում։ ՆԳՆ ՓԾ փոխանցմամբ՝  Երևան քաղաքի Գաջեգործների փողոցում՝ «Աղի լճի» մոտակայքում, կոյուղու համար փորման աշխատանքներ իրականացնելիս աշխատակիցները մնացել են հողազանգվածի տակ։ Նախնական տվյալներով՝...

ՔՊ-ականների համար ամեն ինչ նորմա՞լ է․ Արամ Վարդևանյան 

«Նախ՝ մեր հայրենակիցներին ուղղակի տեղեկացնենք, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ամեն ինչ նորմալ է։ Մի բանի համար, իհարկե, անկեղծորեն վատ ենք զգում՝ Ազգային ժողովը՝ որպես ինստիտուտ, ձեր աչքերում, ձեր ընկալումներում, մեղմ ասած, շատ է...