27 տարի առաջ սկսվեց Գարեգին Բ-ի հայրապետական ծառայությունը

1 Նոյեմբերի, 2026

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը գրել է.

«27 տարի առաջ, Ամենակալ Աստծո ողորմությամբ եւ կամքով ու ընտրությամբ Ազգիս, Հայոց Եկեղեցու Հայրապետության առաքելական Սբ Աթոռին բազմեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վայելելով իր երանաշնորհ նախորդ Հայրապետաց՝ Տ. Տ. Վազգեն Առաջինի եւ Տ. Տ. Գարեգին Առաջինի, լիակատար վստահությունն ու վկայությունը, այլեւ ունենալով նվիրյալ ու բազմարդյուն ծառայության մեծ վաստակ ի պայծառություն Հայոց Եկեղեցու՝ հենց Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. Հայրապետին շնորհվեց ծանր պատասխանատվությունն ու պարտականությունը հովվելու եւ առաջնորդելու հայ ժողովրդին ի Հայաստան եւ ի Սփյուռս։

Եվ այսօր կուզեմ վերստին հիշել մարգարեական խոսքերը Մեծն Հրանտ Մաթևոսյանի, որոնք նա ընծայել էր Վեհափառ Հայրապետին օծման և գահակալության առիթով. «Մեր այս արյունոտ մղձավանջի ժամին դժվար ուրախությամբ ուրախանալով Վեհիդ արժանավոր հայտնությամբ պայծառամիտ ու քաջակորով նախնիներիդ գահին, հանուն մեր ամենքիս և հանուն Քեզ երբեք չցանկալով, որ, Աստված մի արասցե, Քո տառապյալ նախնիներից շատերի նման մեն ու միակ դիմադարձողը մնաս մեր բոլոր պատուհասների,- հայ գրողների Քո համայնքը լիահույս է, որ իշխանական միտքդ պայծառ, քայլդ վստահ և աջդ կորովի է լինելու — գավազանդ խփելու ես Արարատյան այս սուրբ հողին, և գավազանդ հիմնասյուն է դառնալու մեր բոլորիս հայրենի տան, որ լույս ու ջերմություն, սեր ու վստահություն է հորդելու, որ վանելու, քշելու է կարմիր մղձավանջի այս ժամը իրենից հեռու, հեռու»:

Ամեն, եղիցի, եղիցի»։

Նմանատիպ նյութեր

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. «Հետք»

Եթե ձեր հարազատի մահվանից անցել է երեք տարի, և դուք տեղյակ չեք եղել, որ նա ունեցել է կուտակային կենսաթոշակային հաշիվ, ապա այդ հաշվում առկա դրամական միջոցները հավանական է, որ փոխանցվել են պետբյուջե։ Դուք կարող եք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում որոնել ձեր...

Խամենեին հրամայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքներին հարվածել՝ առանց աշխարհագրական սահմանափակման. իրանագետ

Խամենեին հրամայել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված ենթակառուցվածքներին հարվածել՝ առանց աշխարհագրական սահմանափակման. իրանագետ

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տեղի է ունեցել առաջնորդի և իրանական ԶՈւ-երի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչների հանդիպում, որի ընթացքում Խամենեին հրամայել է Իրանի դեմ հարձակման դեպքում ԱՄՆ-ին և Իսրայելին...

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

15-ամյա երեք տղաներ ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխվել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել 3 անչափահաս տղաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմը ներկայացնում է նոյեմբերի 1-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ապարանի Սուրբ Խաչ Կոշի Սուրբ Ստեփանոս Լուսագյուղի Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Թալինի Սուրբ Աստվածածին Բյուրականի...

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

«Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, Ադրբեջանը Սև լճի հատվածում նոր ամրություններ է կառուցում». քաղաքագետ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանն ամրանում է օկուպացված Սև լճի հատվածում։ Մինչ Նիկոլ Անհողը խաբում է հանրությանը, թե իբր սահմանազատման և սահմանագծման արդյունքում Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները հետ են վերադարձվելու,...