«Տնտեսագիտության մեջ գոյություն ունի տնտեսական ժողովրդավարություն հասկացությունը, որի էությունը հետևյալն է․ եթե որևէ բարիք ստեղծվում է և բավականին մեծ արժեք ունի, ապա դրա ստեղծման ու բաշխման գործընթացում պետք է ապահովվի նաև հանրության մասնակցությունը։
Այդ պատճառով շատ երկրներում բաժնետիրականացումը պարզապես պարտադրվում է։ Դա իրականացվում է հետևյալ կերպ․ ընկերություններին առաջարկվում է դառնալ հրապարակային, իսկ խոշոր բաժնետերերը պարտավոր են իրենց բաժնետոմսերն առաջարկել հանրությանը։ Միաժամանակ սահմանվում է որոշակի տոկոսային սահմանափակում, որպեսզի որևէ անձ կամ անձանց խումբ չկարողանա տիրապետել այդ շեմից ավելի մեծ մասնաբաժնի, և հանրությունը նույնպես մասնակցություն ունենա այդ բարիքի բաշխմանը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, հայտարարեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





