«Ի դեպ»․ Փաշինյանը չգիտի՞ 21-րդ դարի խաբեության մեթոդները

30 Հոկտեմբերի, 2026

Ի դեպ, ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարցրել են, թե ինչ պետք է անեն այն քաղաքացիները, որոնք ավտոմեքենա են պատվիրել, սակայն տարբեր կազմակերպությունների կողմից խաբեության զոհ դարձել։ Պատասխանն ուշագրավ էր․

«21-րդ դարն է չէ՞, այսքան տեղեկատվության մեջ ո՞նց կարելի է այդպես գնալ և խաբեության զոհ դառնալ»։

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ հենց 21-րդ դարում են խաբեության տեխնոլոգիաները հասել աննախադեպ կատարելության։ Եվ մի կողմ թողնենք նաև, որ երկիր ղեկավարողից այլ պատասխան էր ակնկալվում, օրինակ՝ բռնելու և խստորեն պատժելու, նա մեղադրում է խաբվողներին, թե ո՞նց կարելի է 21-րդ դարում խաբվել։

Իսկ ո՞վ, եթե ոչ Նիկոլ Փաշինյանը, պետք է լավ իմանա այդ մասին։ Չէ՞ որ տարիներ շարունակ հենց նրան է հաջողվել խաբեության զոհ դարձնել մի ամբողջ հասարակության՝ քաղաքական խոստումներից մինչև իրականության հետ որևէ կապ չունեցող հայտարարություններ։

Հետո եղավ նրա մեկ այլ՝ թերևս ամենահայտնի հայտարարություններից մեկը՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Վեց տարի առաջ՝ հենց այս օրերին, երբ պատերազմական իրականությունը գնալով ավելի ողբերգական էր դառնում, Փաշինյանն ու նրա թիմակիցները շարունակում էին հանրությանը համոզել, որ մենք հաղթում ենք և հաղթելու ենք։

Հետաքրքիր է՝ այդ օրերին ևս Փաշինյանը նույնքան զարմացած էր, թե ինչպես կարելի է 21-րդ դարում խաբեության զոհ դառնալ։

Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր խոստումներ է տվել քաղաքացիներին, որոնցից ելնելով՝ նրան ընտրել են, իսկ խոստումները՝ մնացել թղթի վրա։ Այդ անձինք խաբեության զոհ չե՞ն։ Դա էլ է եղել հենց 21-րդ դարում։ Այս մասով է՞լ է նրա պատասխանը նույնը՝ 21-րդ դարում ո՞նց կարելի է խաբեության զոհ դառնալ։

Նմանատիպ նյութեր

ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել

ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին հերթագրելու դիմաց տղամարդը 25-50 հազար դրամ է պահանջել

Իրացնելով Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից ստացված տեղեկությունը՝ Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ 35-ամյա երիտասարդը սոցիալական կայքերից մեկի իր էջում քաղաքացիներին առաջարկում է գումարի...

«Վեշերդ մանրից հավաքիր»․ Փաշինյանին զգուշացնում են․ «Կարճ ասած»

Մտավախությունը մեծ է, որ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի կարգավիճակի հարցը և կկայացվի անդամությունը սառեցնելու որոշում։ Վերջերս հրապարակած...

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ

ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ։ Նրան այս պաշտոնում առաջադրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խորհրդարանական...

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

Իշխանական խմբակի զինանոցում մնացել են կրկեսային գազանամարտերը. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը․ «Հռոմեացի երգիծաբան Դեցիմուս Յունիուս Յուվենալի «Հաց և տեսարան» (լատ.՝ panem et circenses) հայտնի ասույթի մոտիվը պատմական տարբեր ժամանակահատվածներում տարաբնույթ հեղափոխականների է գրավել, ուստի շատերն են օգտվել դրանից...

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

«Ի դեպ»․ Ո՞րն է Ալիևի վերջին պահանջը․ Փաշինյանը պետք է ճշտի

Ի դեպ, խորհրդարանը երկու օր է՝ քննարկում է Իլհամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը, և Փաշինյանը հայտարարում է, թե այնպիսի առաջարկ կանի ընդդիմությանը, որ նա չի կարողանա հրաժարվել սահմանադրական փոփոխություններից։ Իսկ հարցին, թե Սահմանադրության...