«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի թեկնածությունը։
Նրա կենսագրությունը ԱԺ-ում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանն, ով ընդգծեց, որ Մինասյանը ունի աշխատանքային փորձառություն թե օրենդիր, թե գործադիր մարմիններում, ինչպես նաև ունի մանկավարժական մեծ փորձ։





