Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո, իսկ հստակ ամսաթիվը դեռ պետք է որոշվի։ Այս մասին Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա խոսքով՝ բանակցությունների վերսկսման ժամկետները կախված կլինեն իրավիճակից, այդ թվում՝ ռազմաճակատում տիրող իրադրությունից։
Ուշակովը նշել է նաև, որ ռուսական պատվիրակության կազմը կորոշվի մոտ ժամանակներս․ դրա հիմնական կազմն արդեն ձևավորված է։ Միաժամանակ, Ռուսաստանը դեռևս ազդակներ չի փոխանցել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու ամսաթվի վերաբերյալ։
Նա հավելել է, որ առայժմ չի քննարկվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի թեկնածությունները՝ որպես ամբողջ Եվրոպան ներկայացնող բանակցողներ։
Ուշակովի փոխանցմամբ՝ Ռուսաստանը նաև ԱՄՆ-ի հետ քննարկում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՆՆՀ) նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը։



