Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այս զրույցը տեղի կունենա անսովոր ֆոնի վրա, երբ ընդդիմության առաջնորդները զանգվածաբար ձերբակալվում են, հատկապես այն առաջնորդները, ովքեր պաշտպանում և պաշտպանել են մեր երկու երկրների միջև ավանդական բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը։ Այս թեման անկասկած կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մեծ մտահոգություն է առաջացնում»,-նշել է նա։






