Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

28 Հոկտեմբերի, 2026

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին է փոխանցել ծովային շրջափակման և արտահանման սահմանափակումների վերացման դիմաց Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագիրը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը: Թեհրանը հայտնել էր, որ միջնորդների միջոցով Վաշինգտոնին պարզաբանել է Իրանի դիրքորոշումը ԱՄՆ-ի պատասխանի վերաբերյալ և ավելի մանրամասն պատասխան է պատրաստում:

«Մեր խիզախ զինուժը լիովին պատրաստ է պաշտպանել հայրենիքը, բայց Իրանը շարունակում է հաջողության հնարավորություն տալ դիվանագիտությանը։ Մենք նախկինի պես սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ՝ ուսումնասիրելու այնպիսի գաղափարներ, որոնք կարող են թույլ տալ մեր 7-օրյա ծրագիրը կյանքի կոչել մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում», — գրել է Արաղչին X սոցցանցում։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...