Մեղավորը հիմա էլ տգիտությունն է․ «Կարճ ասած»

28 Հոկտեմբերի, 2026

Օրերս ճեպազրույցում լրագրողը հնչեցնում է Փաշինյանի չկատարած խոստումներից 10-ը։ Մեկը ժամկետանց վարկերի տույժ-տուգանքների վերացման մասին էր, մյուսը՝ արագաչափերը հանելու, մյուսը քաղաքացու՝ «տուգանքի մատերիալ» չլինելու։ Մեկն այն մասին էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», մեկն այն էր, որ ժողովրդից թաքուն Արցախի վերաբերյալ թուղթ չի ստորագրի, և այլն։ Ես ավելի շատ եմ առանձնացրել Փաշինյանի ստերից. արդեն 1000–ն անցնում է, ավելի քան 500-ն էլ առանձին շարքով հրապարակել եմ։

Փաշինյանն այս հարցին պատասխանելիս իրեն հատուկ ձևով ֆռացնում է, թե բա՝ 15 տարի առաջ էլ եմ շատ բան ասել, 20 տարի առաջ էլ, դպրոցական վախտ էլ։ Ինձ թվում է՝ չնայած ամեն ինչ սկսվում է դպրոցից, այնուամենայնիվ, տարբերություն կա դպրոցական ժամանակ տված խոստումների ու դրանք չկատարելու և վարչապետի պաշտոնում տված խոստումների միջև։

Ասում է՝ ««Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտությանը 10 անգամ անդրադարձել եմ»։ Գուցե 100 անգամ էլ անդրադառնաք, բայց ի՞նչ օգուտ։ Արդարացել է՝ ասել եմ այդպես, որովհետև եղել եմ հայրենասեր, բլա-բլա-բլա… Կարևորն այն չէ, թե դու ոնց ես մեկնաբանում, կարևորն այն է՝ այդ հայտարարությունը ինչ ազդեցություն է ունեցել բանակցությունների ձախողման, պատերազմը սկսելու վրա․ տվել ենք 5 հազար զոհ, կորցրել ենք Արցախը․ դա «ասել-անցնելու» հարցչէ։

Ինչպե՞ս է Փաշինյանը մեկնաբանում իր խոստումների չկատարումը. ասում է՝ «Ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա տգիտությունն է. մենք պետք է տգիտությունից դուրս գանք»։

Քանի որ տգիտություն բառը հենց ինքն է օգտագործում, եկեք կոնկրետ օրինակներով տեսնենք՝ տգիտությո՞ւն էր նախկինում խոստանալը, թե՞ այսօր խոստումներից հրաժարվելը։ Ըստ Փաշինյանի, տգիտություն էր «Արցախը Հայաստան է, և վե՞րջ», խոսքը, թե՞ հիմիկվա «Արցախն Ադրբեջան է» խոսքը։ Այն խոստո՞ւմն էր տգիտություն, որ՝ ժողովրդից թաքուն չի ստորագրի Արցախի վերաբերյալ թղթեր, թե՞ ստորագրելը։ դե ասեք՝ ո՞րն էր տգիտություն։

Բայց Փաշինյանն այդպես է ասում իր բոլոր խոստումների վերաբերյալ։ Հարցնում են՝ ինչո՞ւ արագաչափերը չհանեցիք, խոստացել էիք, պատասխանում է․ «Ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա տգիտությունն է. մենք պետք է տգիտությունից դուրս գանք»։ Այդ դեպքում տգիտություն էր արագաչափերը հանելո՞ւ խոստումը, թե՞ այդ խոստումից հրաժարվելը։ Իբրև վարորդ՝ շաատ լավ եմ գնահատում արագաչափերը հեռացնելու և Երևանի խաչմերուկների կամերաներով էլ չտուգանելու խոստումները։ Բայց ինձ խաբել է։ Բայց ինձնից շատ խաբել է նրանց, ովքեր էդ խոստման համար իրեն ձայն են տվել։ Ու երբ հարցնում են ինչու չեք կատարել խոստումը, հղում է անում տգիտությանը։

Հարցնում են՝ ինչո՞ւ խոստումդ չես կատարել, ասում է՝ 20 տարի առաջ էլ եմ բան ասել, 15 տարի առաջ էլ, դպրոցում էլ։ Ոչ ոք չի հարցնում, թե ինչու 10 տարի առաջվա խոստումդ չես կատարել. այն ժամանակ տարատեսակ ֆինանսավորումներով ընդդիմություն էիր, հարցնում ենք՝ այն խոստումները, որ տվեցիր ու դարձար վարչապետ, և այն խոստումները, որ դարձար վարչապետ ու տվեցիր, ինչո՞ւ չես կատարել։ Դարձյալ հղում է անում տգիտությանը։

Ասել էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, դրանից հետո հարկերը, տուրքերը, տուգանքները ճռցրել է։ Հենց հիմա քննարկում են երթևեկության մի շարք տուգանքներ 5 հազար դրամից 20 հազար, դարձնելու հարցը։ Ասում են՝ նպատակը փող աաշխաատելը չէ, բայց փող են աշխատելու։

Համաձայն եմ՝ տգիտությունից պետք է դուրս գալ, բայց ո՞րն էր տգիտությունը՝ ավտոմեքենաների գործարանի խոստո՞ւմը, թե՞ դա չբացելու. Իմ կարծիքով, տգիտության հաղթահարումը պետք է պահանջեր մեկից ավելի գործաարան։

Մշտապես խոսում ենք բանակում զոհերի մասին։ Փաշինյանը 2018 թվականին հայտարարում է, որ պետք է բանակից երիտասարդը վերադառնա ավելի բարձր կրթական ցենզով, քան զորակոչվել է։ 8 տարի անց բանակում մահեր են իրար հետևից, սա ասում է՝ պատճառը փողոցային բարքերն են, քնկոտությունն է, «կազինոն» է։ Այսինքն՝ ոչ միայն բարձր կրթական ցենզով չի վերադառնում զինվորը, այլև սրանց պարագայում շատ հաճախ ընդհանրապես չի վերադառնում։ Խաբել է, այսինքն։

Կուզենայի հասկանալ՝ ի՞նչ մակարդակի վրա էր տգիտությունը հոսանքի գինը 20 տոկոսով իջեցնելու, գազի գինն իջեցնելու խոստման ժամանակ։ Հոսանքը չի էժանացել, գազն էլ ուզում են 70 տոկոսով թանկացնել։ Հիմա սա մարդամեկի ասած տգիտության հաղթահարման արդյո՞ւնք է, թե՞ հենց տգիտության պատճառով մեր գլխին բերված թակարդի։

Խոստանում էր՝ որևէ մեկի մտքով չի անցնի բիզնեսին փայ մտնել։ «Լիդիան»-ի, «Վիվա Սել»-ի, Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի օրինակներով, ՀԷՑ-ի, «Մուլտի Վելնես»-ի, Կոնյակի գործարանի, Ցեմենտի գործարանի և այլնի օրինակներով գնահատեք այս խոստման կատարումը։ Բիզնեսին չնեղել, փայ չմտնելը շատ լաավ խոստում էր, բա հիմա դրժելը ո՞նց կմեկնաբանի՝ տգիտության հաղթահարո՞ւմ։ Չէ, դա հաստատ տգիտություն չէ, դա ռեկետ է, թալան է, կոռուպցիա է, բեսպրեդել է։

Ասում էր՝ դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին և ամեն ինչ կանեմ դա բացառելու համար։ Եկավ ու համակարգն ամրապնդեց. հիմա դրա դեմ պայքա՞րն էր տգիտություն, թե՞ այդ համակարգը առաջ մղելը։ Աջափնյակի մետրոյի խոստումը տգիտություն չէր, իսկ չկառուցո՞ւմը. նորմալ երկրներում 8 տարում բաազմաթիվ կայարաններ են կառուցել մետրոյի, սրանք՝ 8 տարի միայն խոստացել են, ու երբ հարցը տալիս ես, ասում է՝ «ճանաչել զիմաստություն և զխրատ»։

Ժողովո՛ւրդ ջան, այսպես լիքը խոստումներ. ասում եմ՝ առանձնացրել եմ 1000-ից ավելի՝ սամալյոտի, վերելակների գործարանից մինչև նոր գյուղի կառուցում։ Նորմալ երկրում 5 տարում 15 ջրամբար սարքելը մեկից մեկ է, սրանք խոստացել-չեն արել․ մենք հղում ենք անում կառավարման քաոսին, վատ, փնթի կառավարմանը, ճգնաժամին, ինքը՝ տգիտությանը։

Ըստ Փաշինյանի, ո՞ր մեկն է տգիտություն, խոստումը, որ այլևս արտաքին պարտք չե՞ն վերցնելու, թե՞ դրանից հետո պետական պարտքը 15 մլրդ դոլարի հասցնելը, պետական կառավարման համակարգում իր, կնոջ, ՔՊ-ականների ազգուտակին լցնելը, կազինոներով մարդկանց թալանելը, տուն քանդելը, բուհերը քաղաքականացնելը։ Էս բոլորի վերաբերյալ խոստումներ է տվել, ժողովուրդ ջան, հիմա ասում է՝ դե պետք է տգիտությունից դուրս գանք։ Ե՞րբ։

Կարճ ասած՝ կուզենայինք մարդամեկն ասեր՝ հիմա ո՞րն է տգիտություն՝ խոստում տա՞լը, չկատարե՞լը, թե՞ այն, որ գիտես՝ չես կարողանալու, քո ուժերից, քո կամքից, քո հնարավորությունից վեր է, բայց խոստանում ես՝ հանուն աթոռի։ Իսկ գուցե այն, որ հասկանում ես՝ ոչինչ չես կարող անել, բայց ամեն կերպ մնո՞ւմ ես։ Հաշվի առնելով, որ մինչ այսօր չենք հանդիպում կատարված խոստման, կշռադատված որոշման, վախենամ էդ տգիտության խորխորատներից սրանք դուրս երբևէ չգան։

Բայց գլխավոր հարցն է՝ մենք գործ ունենք տգիտությա՞ն հետ, թե՞ կազմակերպված քանդման։ Որովհետև անհնար է, որ պետություն ղեկավարողը սխալվի բոլոր հարցերում․ դա արդեն նմանվում է դիտավորության։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...

Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան

  «Ծովինար Վարդանյանն ասում է, թե իրենցից ամենադիպուկը հարցերին պատասխանողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ դիպուկությունն ո՞րն է․ «չուկ-չակ-չարաքչակ»-ը, «գլուխներդ պատին եք տալի՞ս»-ը, և սա այն դեպքում, երբ...

Քննիչները պե՞տք է կատարեն կապարակնքումների վերաբերյալ դատարանի որոշումը, թե՞ ոչ․ Խամոյանը՝ Գալյանին

Հայտնի կապարակնքումների թեմայով կա՞ մինչ դատական ակտ, որով դատարանը որոշել է, որ քննիչների գործողությունները ապօրինի են եղել։ Ես ենթադրում եմ և գիտեմ, որ էս ակտը անհապաղ ենթակա է կատարման։ Ես, ի դեպ, հաղորդում, հաղորդում եմ...