«Հերթական անգամ տեսնում ենք այն բորշը, որը եփել է կառավարությունը։ Արտաքին առևտրի հետ կապված՝ ստեղծվել է արտաքին առևտրի նախարարություն, բայց զեկուցում է էկոնոմիկայի նախարարը։
Եթե էկոնոմիկայի նախարարը պետք է զեկուցի Միացյալ Արաբական Էմիրությունների հետ համաձայնագրի հարցը և պատասխանի արտաքին առևտրի վիճակագրության վերաբերյալ հարցերին, ներողություն եմ խնդրում, բա այդ դեպքում այդ բանտիկը ինչո՞ւ տարաք կապեցիք արտաքին գործերի նախարարության վրա։
Այստեղ Արարատ Միրզոյանն էր եկել։ Լավ, ի՞նչ հարց տվեցինք TRIPP-ի տնտեսական ազդեցության մասին, ոչ մի հարցի չպատասխանեց։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ այս ամենը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։




