Իշխող ուժը, մի կողմ թողնելով երկրում առկա բոլոր խնդիրները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, նոր խնդիր է գտել իր համար, նոր առաջնահերթություն ունի քաղաքական օրակարգում՝ զբաղված է ընդդիմափոխությամբ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ իշխանության խնդիրը այն ընդդիմությունն է, որը չի համաձայնում իր հետ և չի գնում պայմանավորվածությունների։
«Այս խնդիրը որտեղի՞ց է առաջացել։ Առաջացել է նրանից, որ ներքաղաքական կյանքում ձեր միակ խնդիրը այս ընդդիմությունն է։ Ձեր հետ չպայմանավորվող ընդդիմությունը, դա է ձեր խնդիրը։ Ընդդիմությունը ձեր կոկորդին կանգնած է, չի պայմանավորվում ձեզ հետ, ու լույսի տակ շատ բան է դառնում»,- ասել է Վարդանյանը։






