«Այսօր ուզում եմ ելույթ ունենալ ոչ թե ընդդիմության կամ իշխանության տեսակետից, այլ որպես հայ քաղաքական գործիչ՝ ելնելով Հայաստանի Հանրապետության շահերից։
Եկե՛ք նայենք, թե այսօր ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում՝ TRIPP-ի շրջանակում։
Սկզբից, երբ ձևավորվեց TRIPP-ի ձևաչափը, մենք հայտարարեցինք, որ TRIPP-ը ճանապարհ է, ոչ թե միջանցք, և Հայաստանի տարածքով միջանցք չի կարող լինել միջանցք։ Մենք նաև հնարավորություն էինք տեսնում Ամերիկայի Միացյալ Նահանգների ներգրավվածության մեջ՝ ակնկալելով, որ դա կնպաստի երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։
Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր։ Այսօր պարոն Միրզոյանն իմ հարցին ուղիղ պատասխանեց, որ TRIPP-ը կարող է գործարկվել՝ առանց խաղաղության պայմանագրի ստորագրման»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






