«Պարզունակ է և վտանգավոր TRIPP-ին որպես զուտ տրանսպորտային նախագծի մոտենալն ու տարանցիկության տնտեսական շահերի կամ հնարավոր բարեկեցության վրա լավատեսություն կառուցելը։
TRIPP-ը նախևառաջ աշխարհաքաղաքական պրոյեկտ է, և խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է պաշտպանում իր շահերը, իր ինքնիշխանությունն ու հեռանկարը։
Որքան էլ փորձենք խուսափել անվտանգային կոմպոնենտից, գոնե ինձ համար անընդունելի է TRIPP-ի անջատումը իրական խաղաղության փաթեթից, այն պարագայում, երբ Հայաստանից տարածքներ շարունակում են օկուպացված մնալ, երբ Բաքվում գերիներ ունենք, երբ Ադրբեջանիս ամենօր նոր պահանջներ են թելադրվում»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





