Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․ դաս՝ ենթարկվող դատավոր-դատախազների համար․ «Կարճ ասած»

23 Հոկտեմբերի, 2026

6 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 23-ը, 44-օրյա պատերազմի 27-րդ օրն էր։ Արցախի նախագահը խնդրանքով դիմեց ՌԴ նախագահին՝ գործադրել բոլոր ջանքերը պատերազմի դադարեցման համար։ Ստերով կերակրվող ժողովուրդը զարմացել էր՝ ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը նման խնդրանքով դիմում ՌԴ նախագահին, ոչ թե Ալիևը, չէ՞ որ մենք ենք հաղթում։ Նոյեմբերի 9-ից հետո գաղտնազերծվեց սկանդալային հեռախոսազրույց, որով պարզվեց՝ Արայիկ Հարությունյանը օգնության համար դիմել է Փաշինյանին և 10 օր է՝ օգնություն չկա։ հեռախոսազրույցում նա կոչ էր անում, որ Նիկոլը դադարեցնի քաղաքական խաղերը և պատերազմը։ Զրույցը արցախցի հայտնի քաղաքական գործիչներից մեկի հետ էր։ Այսպիսի այլ փաստեր էլի են հրաապարակվել, որոնց, բնականաբար, դատախազությունը չի արձագանքում։ Արայիկ Հարությունյանի այդ ձայնագրությունը նրա մասին էր, թե ինչքան ծանր է մեր վիճակը։ Բայց արծրունենք հերքում էին, բնականաբար։ Սա ասում էր՝ «թշնամին, հաստատ, փայլուն արդյունքներ չունի»։ Արայիկի խոսնակն էլ ասում էր՝ «Միևնույն է՝ հաղթելու ենք»։

Արծրուն Հովհաննիսյան․ տեսանյութ — «Մեր հաջողությունները հաստատուն են, պատերազմը լարված է, ծանր է։ Մեր ԶՈՒ-ն տիրապետում է լիովին իրավիճակին և հակառակորդին հասցնում են կործանարար հարվածներ»։ 

Այդ օրը նաև բացվեց պատերազմից առաջ այս իշխանության իրականացրած գերթանկարժեք և ոչ արդյունավետ գնումներից մեկի թեման՝ СУ 30 -ների։

Արծրուն Հովհաննիսյան – տեսանյութ – Սու 30-ները իրենց ճիշտ է՝ իրենց նշանակույթան, իրենց հնարավորությունների սահմանափկ ծավալով, բայց կիրառվում են, խաղաքարտերը չբացենք։

Արծրունի այս հայտաարարությունը տարօրինակ էր․ որովհետև Նիկոլն ինքն էր ասում՝ Սու-երը առել ենք, հրթիռները չենք առել։

Տեսանյութ – Նիկոլ Փաշինյան

Իհարկե՝ դեռ պաատերազմից առաջ էլ Փաշինյանն ասում էր, թե՝ այդ կործաանիչները մարտական զորավարժություն են արել։ Երբ հարցրին՝ բա որ հրթիռները չեք առել, ինչպե՞ս եք զորավարժությունն արել, պաատասխանեց, թե՝ ուրիշ զենքերի հրթիռներով։ Իսկ թե ինչու հրթիռներ չեն առել, հանրության համար բացահայտեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Մովսես Հակոբյան- տեսանյութ – պլանը փոխել են

Այսպիսին էր հոկտեմբերի 23-ը 2020 թվականին։ Իսկ այսօր՝ 2026-ի հոկտեմբերի 23-ը, խայտառակության, ամոթի, հերթական կարմիր գծերը տրորելու հերթական օր էր։ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, անփոփոխ թողեց Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակի խափանման միջոցը։ Ռոբերտ Քոչաարյանի մաասով որոշումը նախապես հայտաարարվել էր, որ կհրապարակվի 17։30, սակայն մինչ այս պահը չի հրապարակվել։ Ինչո՞ւ, մտածում եմ՝ գուցե դեռ Փաշինյանը չի՞ հայտնել որոշման մասին։ Չեմ ասում դատարանի որոշում, որովհետև սա դատարանի որոշումը չէ, ըստ իս, այլ այն մարդու, որ բղավում էր՝ «կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի»։ Հատկապես եթե խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն դատարանին, որը ստեղծել ու կազմն ընտրել է Փաշինյանը։

Մի քանի օր առաջ, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բռնաճնշումների դեպքում ինձ գրեք, տպավորություն կարող էր ստեղծվել, թե, օրինակ, իրավապահ կամ տեղի իշխանությունները գործել են Արփի Դավոյանի, կամ Կոնջորյանի ցուցումներով, որ ընկել են ընդիմադիր հակառակորդներին չեզոքացնելու հետևից։ Այս դատական նիստերը հենց այդ հարցի պատասխանն են տալիս՝ դատական համակարգ գոյություն չունի, եթե քաղաքական պատվերի շրջանակում է գործում։ Դատական համակարգը, դատախազական համակարգը, քննչական համակարգը ՔՊ-ի իշխանությունը պահելու գործիք կառույցների են վերածվել։ Այդ դատարանում փաստացի մի կողմում հանցանք չկատարելու մեջ ապօրինի մեղադրվողներն են, մյուս կողմում՝ դատավոր-դատախազ-քննիչ եռագլուխն է։

Բավական չէ՝ հայր և որդի ապօրինի կալանավորված են երկու ամիս, իշխանությունները գնում են կալանքը երկարացնելու ճանապարհով. երկրորդ նախագահը կալանավորված է որպես Փաշինյանի քաղաքական հակառակորդ, Սեդրակ Քոչարյանը՝ որպես Փաշինյանի քաղաքական հակառակորդի որդի։ Ստացվում է՝ Սեդրակ Քոչարյանը պատանդ է։ Ու նույն օրը, գրեթե նույն ժամին քննում էին գործը, որը, ի դեպ, եթե անգամ հանցանք պարունակեր, ի սկզբանե կարող էր կարճվել՝ վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։

Հիմա տեսեք։ Սեդրակ Քոչարյանի գործով դատավորին Փաշինյանը մեղադրել է կոռուպցիայի մեջ՝ Գագիկ Ծառուկյանին արդարացնելու դատավճռի համար, բայց նա շարունակում է դատավոր աշխատել․ երևի՝ ինչոր պահից, մարդամեկի անխտիր բոլոր պահանջները կատարելու համար: Սեդրակ Քոչարյանին կալանք տված Արամ Գրիգորյան դատավորի կարիերան սկսվում է 2022 թվականից։ Նիկոլն է նշանակել, երևի համարում է՝ նրան է պարտական։ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի երկարացումը քննող դատավորն էլ Վարդգես Ստեփանյանն է, ում աշխատանքային կենսագրությունն ընդհանրապես սկսվում է 2018 թվականից, դատավորի կարիերան՝ 2023-ից։ Եվ նա նույն դատավորն է, որը երկու ամիս առաջ կալանավորել էր հենց Սեդրակ Քոչարյանին: Ինչ խոսք՝ շատ հարմար է։

Սրանք այն դատավորներն են, որոնց մակագրվել է հատուկ կալանք տալու համար։ Կարևոր չէ, որ գործը ժամկետնանց է, կարևոր չէ, որ հիմնավոր կասկած չկա, կարևոր չէ, որ դատարանը մեծամասամբ հերքում է մեղսագրվող դրվագներին առնչությունը։ Ինչպես կասեր՝ հիմքերը նայիր, բայց ուզած-չուզած՝ կալանքը պիտի տաս։

Սա Նիկոլի դատական համակարգն է, որտեղ դատավորը քաղաքական գրառում անողին կալանք է տալիս, իր լիազորությունները կատարած նախագահին կալանք է տալիս, իսկ սպանության գործով մեղադրյալին ազատում է կալանքից։ Սա այն դատական համակարգն է, որ 600 հազար դոլար գողացողին տնային կալանք է տալիս, երկրին մեծագույն ծառայություններ մատուցած նախագահին՝ բանտային կալանք։ Հիշում եք, չէ՞, որ Գոռ Թադևոսյան անունով ՀՀ ՔԿ բարձրաստիճան նախկին պաշտոնյան 2025 թվականի մայիսին ՔԿ շենքից 590 հազար ԱՄՆ դոլարի հափշտակության կազմակերպման մեղադրանքով կալանավորվել էր, բայց երկու ամիս կալանքը չլրացած, կարծեմ, փոխարինվեց տնային կալանքով: Էլ չասեմ, որ նախագահ Քոչարյանի դեպքում հանցագործություն են համարում կառավարության որոշումը վավերացնելը, որն անգամ համեմատելու չէ տեսախցիկների տակ հանցագործություն արածի հետ։ Այս դեպքի մասին Դատախազությունը, քննչականը խնամքով լռում են։ Դե Գոռը իրենցն է, իրենց տղան է, ուղղակի բախտը չէր բերել, տեսախցիկ էր ֆիքսել, թե չէ՝ տակով կանեին, կանցներ-կգնար։

Սա, ժողովո՛ւրդ ջան, չեմ դիտարկում որպես հայր և որդի Քոչարյանների հարց։ Սա պետականության և արդարադատության վախճանն է։ Արդարադատության հետ սա բացարձակ կապ չունի։ Կրկնում եմ՝ երբ հիմնավոր կասկած չկա, թաքնվելու վտանգ չկա ու հնարավորություն անգամ չկա, նախաքննությանը խոչընդոտելու ռիսկ չկա (քանի որ գործին առնչվող բոլոր փաստաթղթերը վերցրել են, տասնյակ տարիներ առաջվա թղթեր են, ու բոլորը վերցվել են), ինչպե՞ս են նախաքննությանը խոչընդոտելու։ Հա, չմոռանանք ասել, որ նախաքննություն կորվածն էլ չկա։ Ուղղակի կալանք և վերջ։

Սա, ժողովո՛ւրդ ջան, արդարադատության հետ կապ չունի, բայց նաև կապ չունի բարոյականության հետ։ Սրանք ընտանիք են մտնում, ժողովո՛ւրդ ջան, հոր հետ քաղաքական պայքար չկարողանալով տանել՝ սկզբում գլխին սարքում-կալանավորում են կրտսեր որդուն, հիմա՝ ավագ որդուն։ Մի ընտանիքից միաժամանակ կալանավորում են երկու հոգու՝ հորն ու որդուն ու միանգամից բանտային կալանք, ո՛չ տնային, ո՛չ գրավ, ո՛չ ստորագրություն չհեռանալու, միանգամից ամենից խիստ սահմանափակումը։ Հիմա հարց․ պատրա՞ստ են այս գործընթացի մասնակիցներն իրենք ու իրենց ընտանիքներն այս նույն կանոններով ապրել, նույնը տանել։

Այսօր այս հանցավոր կապի մեջ մտնող քննիչները, դատախազները, դատավորները, ովքեր հորն ու որդուն անհիմն նստեցրել են, պատրա՞ստ են նույնը սեփական մաշկի վրա կրել։ Չէ՞ որ նրանք հանցանք չգործած անձանց պահում են կալանքի տակ։ Այդ մարդիկ որոշումներ են կայացնում ընտանիքի ճակատագրի վերաբերյալ, ուրեմն համոզմունք ունեմ, որ նույնությամբ պատրաստ են կրելու նույնը, հայելային։

Վստահ եմ, չեն կարողանալու ասել՝ «մենք մեղք չունենք, Նիկոլը ստիպում էր, ճնշում էր, համոզում էր, ավելի լավ պաշտոն էր խոստանում» և այլն։ Նիկոլի անունը չկա ձեր որոշումների տակ։ Նիկոլը հայտարարում էր, թե այսինչը պետք է նստի, այնինչը պետք է նստի, բայց կալանքի միջնորդությունը, որոշումը դուք եք կայացրել, ապօրինի քրգործի տակ ձեր անունն է, վաղը դուք եք այս որոշումների համար նստելու։ Նիկոլն էնքան վատություն է արել մեր երկրին ու մեր ժողովրդին, որ հերթը չի հասնելու Քոչարյանի գործով նստելուն։

Վաղը Նիկոլն ինքն է ասելու՝ իմ անունը գտեք էդ դատական թղթերում։ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանուն չկա, բայց կան դատախազ Ծովակ Մնացականյան, քննիչ Սմբատ Մխիթարյան, դատավորներ Վարդգես Ստեփանյան, Արամ Գրիգորյան, Սարգիս Դադոյան անունները, 50-ից ավելի քննիչներ և մի դյուժին դատախազներ։ Քաղաքական իրավիճակը վստահաբար կփոխվի, պատասխանատվությունը կմնա։ Ու հույս չունենաք, թե Նիկոլը ձեզ կպահի․ ավելին՝ առաջինն ինքն է գցելու։

Մեկ իրական օրինակով ասեմ, թե Փաշինյանն ինչպես է վարվելու ձեզ հետ։ Ուրեմն․․․ ԵՊՀ-ում սովորելու տարիներին դրվում է Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցը, որովհետև կարծեմ բացակայել էր դասերից։ Դասախոսներից մեկը միջնորդում է մեկ այլ դասախոսի, որն էլ ինձ պատմել է այս պատմությւոնը, Նիկոլին նշանակել դրական գնահատական, որ համալսարանից դուրս չմնա․ դե, ասում է, ակտիվ ժուռնալիստ է, գյուղացի տղա։ Մարդը ընդառաջում է, նշանակում է դրական գնահատական, լավություն է անում։ Մեկ օր անց ռեկտորը հրավիրում է իր մոտ։ Դասախոսը գնում և տեսնում է, որ Նիկոլն էլ է նստած։ Ռեկտորը Նիկոլին հարցնում է՝ «որ դու դասի չես գնացել, ինչո՞ւ է դասախոսը քեզ դրական գնահատական նշանակել»։ Ի՞նչ պատասխանի՝ լավ է․ ասում է՝ «ինքն է նշանակել, իրեն հարցրեք, թող չնշանակեր»։ Ահա թե ինչպես է վարձահատույց լինում այն մարդուն, որն օգնել էր իրեն։ Վաղը այ էս դատավորներին, դատախազներին, քննիչներին ասելու է՝ «դե պատասխանե՛ք, թե ինչու եք կատարել ապօրինություններ»։ Իրավաբան եք, այսքանը պետք է հասկանաք։

Կարճ ասած՝ ո՛չ քննչական գործողություններ են իրականացվում, ո՛չ հիմնավորում կա, ո՛չ տակը նյութ կա, վաղեմության ժամկետը հաղթահարված չէ, բայց ասում են՝ չէ՛, պետք է նստի, ուրեմն նշանակում է՝ պատվեր է։ Իսկ պատվերը նաև բարոյական կանոններ չի ճանաչում։ Քոչարյանների գործով որոշումները պարվիրել է Նիկոլը, իսկ Նիկոլի՞ն ով է պատվիրել։ Այ դրա արմատները գնում նշմարվում են երկրից դուրս։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Մերժե՛ք Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնողներին, Արարատը ուրացողներին, եկեղեցու դեմ պայքարողներին. Գերասիմ Վարդանյան

Արտաշատ համայնքի ղեկավարի ՀՅԴթեկնածու Գերասիմ Վարդանյանը գրում է. «Սիրելի՛ արտաշատցիներ, ընկերներ, բարեկամներ, համագյուղացիներ, Շաբաթներ տևած մեր քարոզարշավն ամփոփել եմ 5-րդ ալիքին տված հարցազրույցով, որը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։20-ին։ Վաղն արդեն լռության օր է։...

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ժողովրդավարական և իրավական պետության հիմնարար սկզբունքը արտահայտվում է հետևյալ ձևակերպմամբ՝ «Օրենքը ժողովրդի կամքն է բարձրացված օրենքի աստիճանի»։ Բայց քանի-որ Հայաստանը համարվում է «ժողովրդավարության բաստիոն», հետևաբար մեր...

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Toyota Prius-ը բախվել է 9 մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Էտալոն» սուպերմարկետի դիմաց, «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված վիճակում գտնվող «Chevrolet Cruze», «Volkswagen Bora»,...

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։ Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today-ին ասաց․ «Որոշումը...

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացվեց 2 ամսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկարացվեց 2 ամսով: ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը բավարարեց դատախազ Ծովակ Մնացականյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել...