Աբու Դաբին առայժմ դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Առայժմ խոսքը Աբու Դաբիի մասին է», — ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքը դիտարկվում է որպես ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ։


