Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն չի ունենա։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ովքեր խոսում են ապոկալիպսիսի մասին, տնտեսությունից չեն հասկանում»։
Հիշեցնենք՝ այս տարվա սեպտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարց ուղղվեց գազի հնարավոր թանկացման մասին, ինչին պատասխանեց․ «Դրա մասին խոսվել է, ինքը երկակի էֆեկտ կարող է ունենալ։ Կարող է ունենալ առաջնային էֆեկտ, որը վերաբերում է ընդհանուր գնաճի մակարդակի բարձրացմանը, որովհետև գազի գինը կարող է ներառվել այլ ապրանքների մեջ՝ ջերմոցներ, արտադրանք և այլն։ Եվ, բնականաբար, կարող է իր հետ բերել նաև որոշակի Բ տիպի ռիսկ՝ մեր տնտեսության անկման հետ կապված։ Ուստի այդ սցենարը մենք մտքում ունեցել ենք։ Բայց մեր տեսանկյունից, դա X տիպի սցենար է, ո՛չ A է, ո՛չ B, ինքը ավելի ապոկալիպտիկ բան է, որին մեր արձագանքը պետք է լինի ավելի ուժգին և ոչ այս բնականոնի մեջ»։
Ստացվում է, ըստ Փաշինյանի, ԿԲ նախագահը տնտեսությունից չի հասկանում։
Մանրամասն՝ տեսանյութում։






