«Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության պաշտպանությունը, և մենք գնալու ենք այդ ճանապարհով ու մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիան»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի վերաբերյալ հարցին։
Մանրամասն՝ տեսանյութում։





