«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։ Եթե սա ընդամենը ճանապարհ է, ուրեմն գալիս են, կառուցում են։
Եթե այն կանխավարկածով առաջնորդվենք, որ սա ընդամենը ճանապարհ է, ապա սա դասական ՊՄԳ է՝ պետություն-մասնավոր հատված գործընկերություն․ կառուցիր, շահագործիր, փոխանցիր կամ կառուցիր, շահագործիր։ Դրա զեկուցողը դուք չպետք է լինեիք։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը պետք է լիներ։ Սահմանադրական դատարան չպետք է գնար։ Ճանապարհ է, դե՝ ճանապարհ է, կառուցում են, մրցույթ են հայտարարում։ Կարող է հաղթել «Սինոհիդրոն», կարող է հաղթել մեկ այլ կազմակերպություն՝ իսպանական, որի հետ պայմանագիրը դադարեցրին, և ճիշտ արեցին։
Այսինքն՝ մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր։ Չի կարելի դավեն նստել և կուզեկուզ ման գալ։ Այլապես, էլի եմ ասում, հայտարարեք մրցույթ․ ով ավելի լավ և ավելի էժան կկառուցի երկաթուղին, ով կկառուցի գազամուղը։ Եթե ուզում եմ հասկանալ՝ սա ձեզ համար ՊՄԳ էր, այդ դեպքում ինչո՞ւ այն չի անցել ՊՄԳ-ի ընթացակարգերով»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին։
Մանրամասն՝ տեսանյութում։





