Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նրա փոխանցմամբ՝ Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման գլխավոր թեման կլինի ռուս-ուկրաինական պատերազմը։




