ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

21 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։

Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ Ստեփանյանի անունը նախկինում հայտնվել էր համայնքային միջոցների ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ից հեռացումը կապված է նրա կուսակցական կարգապահության հետ։ Թե կոնկրետ ինչ է արել, չեն մանրամասնում, բայց փաստ է, որ Արթուր Ստեփանյանը համայնքային կառավարման համակարգում նորեկ չէ։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Քարագլուխ համայնքը, իսկ 2017 թվականին դարձել է խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարը։ 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում նա արդեն ՔՊ-ի ցուցակով էր պայքարում համայնքապետի պաշտոնի համար։

Ստեփանյանի քաղաքական ճանապարհը ևս անցել է տարբեր կուսակցությունների միջով։ Նրա անունը կապվել է ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հետ, իսկ ավելի ուշ նա հայտնվել է իշխանական ՔՊ-ի թիմում։ Հիմա, երբ կուսակցությունը որոշել է հեռացնել նրան իր շարքերից, անխուսափելի է հարցը՝ ի՞նչ փոխվեց այս տարիների ընթացքում։

Ստեփանյանի անունը հայտնվել էր նաև քրեական գործի շրջանակում։

2024 թվականին իրավապահները նրան մեղադրանք էին առաջադրել համայնքային գույքի ենթադրյալ հափշտակության և պաշտոնեական կեղծիքի գործով։ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ գործը վերաբերել է նաև ոռոգման համակարգի կառուցմանը, որի ընթացքում, ըստ մեղադրանքի, նախատեսված նոր խողովակների փոխարեն օգտագործվել են հին խողովակներ։ Գործի շրջանակում շրջանառվել էր մոտ 100 միլիոն դրամի չափով գումար։

Սակայն, այստեղ կարևոր է ընդգծել՝ մեղադրանքը դեռևս դատական վճիռ չէ։

Հիմա հիմնական հարցը ոչ միայն այն է, թե ինչու ՔՊ-ն հեռացրեց Արթուր Ստեփանյանին, այլև այն, թե ինչո՞ւ նախկինում նրան վստահեց համայնքի կառավարումը, և ի՞նչ գնահատական է այսօր տալիս նրա գործունեությանը։ Թափանցիկության մասին խոսող ՔՊ-ն ամեն գործընթաց պարուրում է գաղտնիության քողով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...