Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

21 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան բռնության շարժումը, ստորագրահավաքների ընթացքը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների, այնքան էլ ոգևորիչ չէ։

Իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ արշավի նկատմամբ հետաքրքրության ոչ բավարար լինելը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ այն Նիկոլ Փաշինյանի կողմից դեռևս քաղաքական հստակ աջակցություն չի ստացել։

Ստացվում է՝ Աննա Հակոբյանը փորձում է սեփական նախաձեռնությամբ հանրային ակտիվություն ապահովել, սակայն առանց իշխանության առաջին դեմքի հստակ աջակցության՝ գործընթացը ցանկալի արդյունքը չի տալիս։ Իսկ եթե նույնիսկ իշխանական թիմի ներսում նախաձեռնության նկատմամբ ոգևորությունը բավարար չէ, ապա հարց է առաջանում՝ որքանո՞վ կարող է այն լայն արձագանք ստանալ հասարակության շրջանում։

Հատկանշական է, որ, երբ իշխանության ներսում որևէ նախաձեռնություն չի ստանում քաղաքական վերնախավի բացահայտ աջակցությունը, դրա արդյունավետության հարցն ինքնաբերաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Աննա Հակոբյանի այս արշավի դեպքում ևս առայժմ պարզ չէ՝ խոսքը կազմակերպչական թերացումների՞, հանրային հետաքրքրության պակասի՞, թե՞ իշխանական ներսում առկա անհամաձայնությունների մասին է։

Մի բան, սակայն, ակնհայտ է․ ակտիվ շրջայցերն ինքնին դեռևս հաջողության երաշխիք չեն, իսկ ստորագրահավաքի իրական արդյունքներն ավելի խոսուն կարող են լինել, քան նախաձեռնության շուրջ ստեղծված աղմուկը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Այսօր առավոտյան երկրորդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը։ Թերթը մասնավորապես նշել է. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։...

TRIPP-ի լայնությունը հայտնի չէ՞․ Ի՞նչ տարածքի մասին է խոսքը․ Վարդանյանը՝ Միրզոյանին 

«Փաստաթղթում հնարավորինս հստակ, պարզ ներկայացված է՝ «անխոչընդոտ» ինչ է նշանակում։ Այսինքն՝ դրա դիմաց, դուք էլ նշեցիք, որ Հայաստանը ստանում է փոխադարձ առավելություններ։ Այս փոխադարձ առավելությունների նկարագրությունը որևէ տեղ՝ ձեր ստորագրած...

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Արտակարգ դեպք՝ Երևանում․ թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բախվել է գազատար խողովակին

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող...

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման․ հայտարարություն

Ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման․ հայտարարություն

Մենք այսօր ականատես ենք լինում Փաշինյանի իշխանության կողմից ընտրական գործընթացների խախտումների ևս մեկ դրսևորման։ Ստեփանավանում տեղի ունեցած ձերբակալությունների մասին  հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ «Ստեփանավանում ՏԻՄ ընտրություններից...