Փաշինյանը ճիշտ է անում, որ մտածում է, որ հիմնական վտանգը Քոչարյանից է գալիս․ Աննա Գրիգորյան

20 Հոկտեմբերի, 2026

 

«Արդեն նկատեցիք, որ այսօր երկու դատերն էլ հետաձգվել են, և երկու դեպքում էլ պետք է քննարկվի կալանքը՝ որպես խափանման միջոց, շարունակելու կամ չշարունակելու հարցը։ Մենք խորապես համոզված ենք, որ ի սկզբանե որևէ անհրաժեշտություն չի եղել նախագահին և Սեդրակ Քոչարյանին կալանավորելու։ Ավելին՝ Սեդրակ Քոչարյանի կալանավորումը, մեծ հաշվով, մեկ նպատակ է ունեցել՝ ճնշում գործադրել նախագահի վրա՝ նրա հետագա քաղաքական գործունեության համատեքստում։ Բայց ինչո՞ւ ենք ասում, որ կալանավորումն անհիմն է։ Նախ՝ ընդամենը փորձել են ինչ-որ սովորական տնտեսական հանցագործություն կարել, բայց նույնիսկ այդ պարագայում կալանքը՝ որպես խափանման միջոց, որևէ կերպ ընկալելի չէ։ Այսինքն՝ նույնիսկ եթե խոսքը միայն այդ գործի մասին է, կալանավորումն արդարացված չէ։ Ընդ որում, մենք հիմնականում խոսում ենք փաստացի վաղեմության ժամկետն անցած գործերի մասին»,- այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան

«Այսօր ԵԱՏՄ միջկառավարական տնտեսական խորհուրդը ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու տնտեսական հետևանքների մասին զեկույց է հրապարակել»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ շարունակելով։ «Զեկույցը բավականին ծավալուն է՝ մոտ 70 էջ ներառյալ...

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է ՔՊ-ից

Հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը։  Կոտայքի մարզպետի պաշտոնում առաջադրվել է Լիլիթ Ստեփանյանի թեկնածությունը։ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը հեռացվել է Կուսակցությունից։  Քննարկվել են այլ օրակարգային...

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը եւ կնշանակվի Կոտայքի մարզպետ։ Այս մասին հայտնել է Փաշինյանն ու կարճ հոլովակ տեղադրել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Նշենք՝ դեռևս օգոստոսին էին լրատվամիջոցները գրել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում կնշանակվի ՔՊ-ական...

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Նիկոլին ոչ մի բանի տեղ չեն դնում, հատկապես՝ Ալիևը․ Գառնիկ Դավթյան

Արծվաշենի շուրջ տարածքների փոխանակման մասին քննարկումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի հասցեին հնչեցվող մեղադրանքների և խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարի ֆոնին հարցեր են առաջանում՝ ի՞նչ զիջումների է կգնա Հայաստանը, և արդյո՞ք Ադրբեջանը պատրաստ է փոխադարձ քայլերի։...

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր․ Վարդան Ոսկանյան

Մեր իրականության մեջ մի «պարադոքս» կա. կայսրության դեմ (կարդա՝ Ռուսաստան, ԽՍՀՄ) և անպայման ինքնիշխանությունից անընդմեջ խոսողների համար սրբության սրբոց են նույն այդ կայսրության, ցանկալի է հատկապես դրա ԶՈւ ԳՇ-ի, գծած քարտեզները։ Այս մասին գրել իրանագետ Վարդան Ոսկանյանը։...