Financial Times-ի հաղորդմամբ՝ ԵՄ երկրները դժգոհ են Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործողություններից, քանի որ նա արտաքին քաղաքականության ոլորտում դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից։ Գրում է ՏԱՍՍ-ը։
Թերթի տվյալներով՝ Իտալիան պնդում է բարեփոխումներ իրականացնել, որոնք կամրապնդեն արտաքին քաղաքականության և պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը։ Եվրահանձնաժողովը նույնպես մշակում է ծրագիր՝ դիվանագիտական ծառայության որոշ առանցքային լիազորություններ կրկին իր վերահսկողության տակ վերցնելու համար։
Ակնկալվում է, որ առաջարկները կներկայացվեն մինչև տարեվերջ։





