Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությունը, հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հոկտեմբերի 19-ին Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Թեհրան։
«Հատուկ ուշադրություն կդարձվի առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առանցքային ասպեկտներին, ինչպես նաև տրանսպորտի, լոգիստիկայի և էներգետիկայի ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի իրականացմանը»,- նշված է նախարարության կայքում։






