Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։
Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
Նրա խոսքով՝ ինքը դեմ է արտահայտվել այն հանգամանքին, որ հակամարտության համատեքստում ոչ ոք չի խոսում խաղաղության մասին։






