Ադրբեջանը ցանկանում է վերսկսել ռուսական գազի գնումները «Գազպրոմից»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը՝ Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա (РЭН) համաժողովի շրջանակում։
«Կարող ենք հպարտությամբ ասել, որ «Գազպրոմի» նման հսկայի հետ մեր համագործակցությունը շատ լավ օրինակ է։ Հավանաբար, SOCAR-ն աշխարհում միակ ընկերությունն է, որը սկզբում գազ էր գնում «Գազպրոմից», այնուհետև գազ էր մատակարարում «Գազպրոմին», իսկ այժմ կրկին ցանկանում է գազ գնել»,- ասել է նա։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե որքան գազ է Ադրբեջանը ցանկանում գնել «Գազպրոմից», Նասիրովը նշել է, որ առայժմ նման տվյալներ չկան. «Սա պարզապես փաստի արձանագրում է, որ մենք և՛ գազ ենք գնում, և՛ վաճառում»:






